Եթե խնդիրը գնալու է ռազմական գործողությունների վերսկսմանը, մենք չենք հապաղելու․Դավիթ Տոնոյան

Լուրեր

28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
Բոլորը

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում անդրադարձել է սահմանին ռազմական գործողությունների վերսկսման հավանականությանը և նշել, որ այդ պարագայում հայկական կողմը չի հապաղելու:

«Եթե խնդիրը գնալու է ռազմական գործողությունների վերսկսմանը, մենք չենք հապաղելու»,- ասել է պաշտպանության նախարարը։

Հարցին, հարձակվելո՞ւ ենք նաև,  նախարարն արձագանքել է. «Իսկ ինչո՞ւ ոչ»։

Իսկ սպառազինությունների մրցավազքում արդյոք կարո՞ղ ենք հասնել Ադրբեջանին․ «Ո՛չ քանակական առումով, ո՛չ ժողովրդագրական առումով, ո՛չ տնտեսական առումով հավասար չենք կարող լինել (Ադրբեջանի հետ-խմբ.): Դրա համար մենք ավելի շատ ուշադրություն դարձնելու ենք որակական խնդիրներին: Մենք այնպիսի ձեռքբերումներ ենք իրականացնում, որոնք կարող են մեզ հնարավորություն տալ հակառակորդի հնարավոր նկրտումները չեզոքացնել»։

Անդրադառնալով հայկական բանակը հարձակողական զենքերով համալրելուն՝ Դավիթ Տոնոյանը նշել է, որ  բանակում փոխվում է այդ հարցի վերաբերյալ հոգեբանությունը․ «Փոխվում է հոգեբանությունը, մոտեցումը, քանի որ պաշտպանության մեջ գտնվող բանակները միշտ պարտություն են կրել։ Մենք չենք պատրաստվում մնալ պաշտպանական դիրքերում»։

Իսկ ինչ վերաբերում է ՀՀ ԶՈՒ-ի կողմից ձեռք բերված  Սու-30ՍՄ տեսակի կործանիչներին ու դրանց վերաբերյալ հնչող քննադատություններին, թե դրանք գնվել են թանկ գնով, ապա պաշտպանության նախարարը պատասխանել է․ «Ի՞նչ է նշանակում՝ գործարքը թանկ է։ Ինչի՞ հետ են համեմատում։ Եթե մենք Սու-30ՍՄ-ի միջոցով կարողանում ենք առաջնագծից հարյուրավոր կմ հեռավորության վրա արդյունավետ խնդիրներ իրականացել, խնայել տասնյակ և հարյուրավոր զինվորների կյանքեր, ապա ի՞նչ թանկարժեքության մասին է խոսքը։ Նախկինում էլ, այսուհետ ևս մեր զինծառայողի կյանքը մեզ համար ամենից թանկն է, և մենք գտնելու ենք էֆեկտիվ լուծումներ հակառակորդին զսպելու և հաղթելու»։

Աղավնի Սուքիասյան