«Շարքային կլյաուզնիկ»․ Ռուբեն Մելիքյանի պատասխանը՝ իրեն կաշառք պահանջելու մեջ մեղադրող Սեդրակ Բաղդասարյանին

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

«Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Արդարադատության նախկին փոխնախարար, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանին մեղադրեց իրենից 20 հազար դոլար կաշառք պահանջելու մեջ։

Խոսեով Հյուսիսային պողոտայում իրենց բնակարանների դիմաց փոխհատուցում ստանալու գործընթացի մասին՝ Բաղդասարյանը նշեց․

«Այդ ժամանակ Կառավարությունից ինձ ասացին, որ բնակարան կտրամադրեն, բայց ինձ տրամադրեցին ուրիշի բնակարան։ Արդարադատության այն ժամանակվա փոխնախարար Ռուբեն Մելիքյանը ինձանից 20 հազար դոլար կաշառք ուզեց, որ Եվրադատարանի որոշումով ինձ հասանելիք բնակարանը տան ինձ»,-նշեց Բաղդասարյանը։

Լրագրողի ճշտող հարցին՝ ի նկատի ունի Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի՞ն, Սեդրակ Բաղդասարյանը պատասխանեց․ «Այո՛, Արդարադատության նախկին փոխնախարարը, որն այսօր դարձել է իրավապաշտպան և խելոք բաներ է ասում, գնացի իրեն մոտ, 20 հազար դոլար կաշառք ուզեց, ասեց տուր, որ եվրոպական դատարանի որոշմամբ հատկացված բնակարանը տանք քեզ»։

Այս հայտարարության հետ կապված Factor.am-ը պարզաբանում խնդրեց Ռուբեն Մելիքյանից։ Նա նշեց, որ 7 տարի առաջ Սեդրակ Բաղդասարյանին հրավիրել է իր մոտ և առաջարկել նրա շահերից բխող լուծման տարբերակ, ինչը, սակայն, չի ընդունվել։

«7 տարի առաջ հրավիրել եմ Սեդրակ Բաղդասարյանին ինձ մոտ և ասել հետևյալը․ որպեսզի ՀՀ-ն կատարի ՄԻԵԴ-ի առաջ իր ստանձնած պարտավորությունը՝ այն է նրան տա իրեն վճարված 20 հազար դոլարի փոխարեն իր ունեցածից երկու անգամ մեծ մակերերեսով (117 քմ) բնակարան, առաջարկել եմ վերադարձնել այդ 20 հազար դոլարը։ Ես իրենց շահերից ելնելով առաջարկել եմ անգամ ոչ թե այդ պահին տալ գումարը, այլ տալ այն վերադարձնելու համաձայնություն, որից հետո կկարողանային հատկացված բնակարանը վաճառել շուկայական արժեքով, նոր գումարը վերադարձնել։ Սակայն երբ իրենք չհամաձայնեցին և երկու տարի հետո եղավ ՄԻԵԴ որոշումը, եղավ այն, ինչ ես ասում էի՝ 30 տոկոսով ավելի քիչ գումար ստացան, քան եթե հետ վերադարձնեին այդ 20 հազար դոլարը և վերցնեին իրենց ունեցած բնակարանից երկու անգամ ավել մակերեսով բնակարանն ու այն վաճառեին»,-պարզաբանեց Մելիքյանը։

Նա նաեւ ընդգծեց, որ այդ մասին պարզաբանում տրվել է դեռ 2012 թվականին՝ 7 տարի առաջ, երբ կրկին Բաղդասարյանի կողմից եղել է նմանատիպ մեղադրանք։

Հարցին՝ ի՞նչ քայլերի է պատրաստվում դիմել, փաստորեն իրեն հրապարակավ մեղադրում են կաշառք պահանջելու համար, Մելիքյանը պատասխանեց․

«Ինչպես 7 տարի առաջ հայտարարել եմ, ես դատական կարգով զրպարտության, վիրավորանքի դիմաց հերքում չեմ պահանջելու, սահմանափակվելու եմ հերքելով, իսկ դատավորը թող լինի հանրությունը»։

Դիտարկմանը՝ չունի՞ մտավախություն, որ դա կարող է դիտարկվել որպես իրավական փաստարկների բացակայություն, Մելիքյանը նկատեց․ «Ես ասելիքս ներկայացրել եմ 7 տարի առաջ, կրկնեցի այսօր և պատրաստ եմ կրկնել՝ եթե դրա անհրաժեշտությունն էլի լինի։ Իսկ Ձեր նշած մարդու լավագույն բնութագիրը տվել է նրա նախկին փաստաբանը՝ Արթուր Գրիգորյանը՝ Սեդրակ Բաղդասարյանին որակելով որպես շարքային կլյաուզնիկ»։

Աղավնի Սուքիասյան