Ռոբերտ Քոչարյանի բնակության մշտական հասցեն պետք է լինի «Նուբարաշենի» բանտը․ Սեդրակ Բաղդասարյան

Լուրեր

18.09.2026 | 10:52
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանյան և Իսահակ Գասպարյան փողոցների (օդանավակայանի) խաչմերուկում
18.09.2026 | 10:40
Եվրոպա լիգա. «Միլանի» պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» մյուս մրցակիցները արդյունքները
18.09.2026 | 10:37
Ձերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը
18.09.2026 | 10:30
Հարցազրույց չեմ տալիս, ֆրակցիայի նիստ ենք անում. Ռոբերտ Քոչարյանը կատակեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 10:30
ԱՄՆ-ում ուսումնավարժական թռիչքի ժամանակ F-16 կործանիչ է վթարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 10:21
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները 3-րդ տուրում
18.09.2026 | 10:12
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռոստովի մարզի վրա․ 350 ԱԹՍ գրոհել է Մոսկվայի շրջանը
18.09.2026 | 10:03
Երեք հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
18.09.2026 | 10:00
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
18.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
18.09.2026 | 09:52
Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները
18.09.2026 | 09:50
Սուրեն Պապիկյանը Պեկինում մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
18.09.2026 | 09:32
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը քննարկել են համատեղ զորավարժությունների և ռազմական կրթության զարգացումը
18.09.2026 | 07:58
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա․ նրան կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը
Բոլորը

«Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը չի հասկանում, թե ինչու է այսօր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր իրավունքները փորձում պաշտպանել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

«Ինձ համար զարմանալի է, որ Ռոբերտ Քոչարյանը, տասը տարի լինելով երկրի նախագահ, այդպես էլ չկարողացավ արդար դատական համակարգ ստեղծել և այսօր ստիպված է իր իրավունքները պաշտպանել ՄԻԵԴ-ում»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ այդ չկայացած դատական համակարգի պատճառով է, որ ինքն ու իր պես բնակարանից զրկված այլ քաղաքացիներ ստիպված են իրենց խախտված իրավունքները պաշտպանել ՄԻԵԴ-ում։

Բաղդասարյանը հիշեցնում է՝ թե ինչ քայլերի է դիմել 2-րդ նախագահը՝ Հյուսիսային պողոտայում ապրող բնակիչներին իրենց տներից զրկելու համար և այդ ամենն իրականացրել է այդ ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանի հետ միասին։

«1998 թվականին, երբ Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ ընտրվեց ՀՀ նախագահ, առաջին անգամ խախտեց ՀՀ Սահմանադրությունն ու, չունենալով ՀՀ նախագահ ընտրվելու համար անհրաժեշտ 10 տարվա ՀՀ քաղաքացիություն, դարձավ երկրի նախագահ։ Առաջին անգամ իշխանության համն ընկավ նրա բերանը, որից հետո սկսեց իրականություն դարձնել Հյուսիսային պողոտայի վերաբերյալ իր նախագիծը։ Կա համապատասխան որոշում, որտեղ ասված է, որ այդ ծրագրի իրականացման ժամանակ պետք է պահպանվեն տարածքի 29 պատմամշակութային հուշարձանը։ Հիմա հարցնում եք՝ քանի՞ նման հւշարձան եք տեսել այնտեղ։ Երևանի Հյուսիսային պողոտայի տարածքում ապրող 5000 քաղաքացիների հետ կնքվել են պայմանագրեր, և դա արվել է քաղաքապետ Երվանդ Զախարյանի հրամանով, իսկ այն քաղաքացիները, որոնք հրաժարվել են այդ պայմանագրերը ստորագրել, նրանց ասել են, որ քաղաքապետարանը կդիմի դատարան»,- ասաց Սեդրակ Բաղդասարյանը՝ նշելով, որ բազմաթիվ քաղաքացիներ վախեցել են իրենց բնակարանները կորցնելու հարցով դիմել դատարան։

Ըստ Բաղդասարյանի՝ ինքը դիմել է ՄԻԵԴ, որն իր օգտին որոշում է կայացրել և պարտավորեցրել ՀՀ կառավարությանը իրեն հատկացնել բնակարան, սակայն ՄԻԵԴ-ի 2006 թվականի այդ որոշումն իշխանությունները չեն կատարել։

«Այդ ժամանակ Կառավարությունից ինձ ասացին, որ բնակարան կտրամադրեն, բայց ինձ տրամադրեցին ուրիշի բնակարան։ Արդարադատության այն ժամանակվա փոխնախարար Ռուբեն Մելիքյանը ինձանից 20 հազար դոլար կաշառք ուզեց, որ Եվրադատարանի որոշումով ինձ հասանելիք բնակարանը տան ինձ»,- նշեց Բաղդասարյանը։

>Լրագրողի ճշտող հարցին՝ ի նկատի ունի Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի՞ն, Սեդրակ Բաղդասարյանը պատասխանեց․ «Այո՛, Արդարադատության նախկին փոխնախարարը, որն այսօր դարձել է իրավապաշտպան և խելոք բաներ է ասում, գնացի իր մոտ 20 հազար դոլար կաշառք ուզեց, ասաց տուր, որ Եվրոպական դատարանի որոշմամբ հատկացված բնակարանը տանք քեզ»։

Բաղդասարյանը ընդգծեց,  որ ՄԻԵԴ դիմած մոտ տասը քաղաքացի, այդ թվում և ինքը, այսօր շահել են գործը, ուստի օրվա իշխանությունը պետք է հետևողական լինի Հյուսիսային պողոտայի խնդրով։ «Քոչարյանը իմ երեխաներից խլեց 14 տարի»,- ընդգծեց նա:

Սեդրակ Բաղդասարյանը ասուլիսի ընթացքում նաև թվեց այն ունեցվածքը, որը պատկանում է Ռոբերտ Քոչարյանին ու նրա ընտանիքին․ «Կոնգրես հյուրանոցը պատկանում է նրա զավակներին, Հյուսիսային պողոտայում կա երկհարկանի խանութ, որը նրանցն է, իսկ Զանգեզուրի պղնձաձուլարանը նրա որդիներին և թոռներին տարիներ շարունակ կկերակրի»։ Այնպես որ, ըստ «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահի, Ռոբերտ Քոչարյանը պետք է հանրությունից մեկուսացվի, նրա բնակության մշտական հասցեն պետք է լինի «Նուբարաշենի» բանտը։

Աղավնի Սուքիասյան