Նախարարներին ԱԺ հաշվետվության են հրավիրում նաև ընդդիմադիրները

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովում շարունակում են գործադիր մարմնի տարբեր ներկայացուցիչների հրավիրել խորհրդարան և հաշվետվություններ պահանջել:

Factor.am-ին հայտնի դարձավ, որ նախարարներին ԱԺ «բերման ենթարկելու» գործընթաց են սկսել նաև հանձնաժողովների ԲՀԿ-ական նախագահները: Մասնավորապես, ԱԺ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը պատրաստվում է առաջիկայում իր ղեկավարած հանձնաժողով հրավիրել տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին:

Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց նաև Միքայել Մելքումյանը: Նա մեր հարցին ի պատասխան ասաց, որ քննարկելու են ԵՏՄ-ի հետ կապված հարցեր: Այսօր էլ ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր, Մարդու իրավունքերի պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն է արդարադատության նախարարին հրավիրել իր ղեկավարած հանձնաժողով: Մինչ այդ, սակայն, նախարարի հետ եղել էր աշխատանքային փակ հանդիպում:

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ էլ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն էր ԱԳ նախարարին հրավիրել փակ հանդիպման: Նրանք քննարկել էին արտաքին ոլորտին վերաբերվող հարցեր:

Հավելենք, որ բացի այս, կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունեցել է «Իմ քայլը» խմբակցությունը: Պատգամավորների հետ հանդիպել են առողջապահության նախարարը, ֆինանսների նախարարը, ՊԵԿ նախագահը, տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարը: Առաջիկայում խմբակցությունը հանդիպումներ է ունենալու Սուրեն Պապիկյանի, Արայիկ Հարությունյանի և ՀՀ ոստիկանապետի հետ:

Նարեկ Կիրակոսյան