Ասֆալտներին պառկեցնելով և որևէ այլ օրինական միջոցներով նախահեղափոխական հարաբերությունները վերակենդանացնելու ցանկացած փորձ կկասեցվի․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
Բոլորը

Կառավարության փետրվարի 21-ի նիստում գործադիրը որոշում ընդունեց՝ փոփոխություն կատարել 2012 թվականի դեկտեմբերին ընդունված որոշման մեջ՝ դատավորներին ներառելով սոցիալական փաթեթի շահառուների շրջանակում:

Համապատասխան որոշման նախագիծը Կառավարության համաձայնությանը ներկայացրեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ Նախարարի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի ապահովել դատական իշխանության անկախությունը, տալ դատավորներին սոցիալական երաշխիքներ, ինչը ոչ թե սոցիալական արտոնություն է, այլ քաղաքացիների իրավունքի ապահովմանն ուղղված գործողություն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ընդունելով հանդերձ, որ կան որոշակի վերապահումներ, ինքը կարծում է, որ Կառավարությունն այս ճանապարհով պետք է գնա: «Մենք հնարավոր պայմաններ պետք է ստեղծենք, որպեսզի դատավորները օբյեկտիվորեն սրա-նրա ձեռքին նայելու անհրաժեշտություն չունենան: Մենք խստորեն պետք է պայքարենք կոռուպցիայի և ապօրինի որոշումների դեմ, բայց այս խնդիրների ծագման սոցիալական բաղադիչը պետք է նեղացնենք։ Այս կարգի որոշումները պոպուլյար չեն և չեն էլ կարող լինել, բայց այս տարի կայացրած որոշումներով պետպատվերից օգտվող քաղաքացիների շրջանակը մեծացվել է 250 հազարով», – ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ սա քայլ է պետական կառվարման համակարգն առավել գրավիչ դարձնելու համար, ինչը պետք է բերի որակյալ աշխատուժի, իսկ այդ որակից էլ կախված է քաղաքացիների կյանքի փոփոխությունների որակն ու արդյունավետությունը:

«Կարող ենք գերանդին առնել և ամբողջ պետական համակարգը աջ ու ձախ հնձել, բայց դրա պատճառով կառաջանան հետևանքներ, որ տասնյակ տարիներում հնարավոր չի լինի լուծել: Պետական կառավարման համակարգը և պետութունը զգայուն են մարդու օրգանիզմի համար և ճիշտ չախտավորված բուժումներ նշանակելը՝ մահացու հետևանքների կարող է բերել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ սա սոցիալիստական հեղափոխությունը չէ, երբ հաղթողները պարտվողներին պատերի տակ գնդակահարում էին, կամ բաժանում սևերի և կարմիրների, սևերի և սպիտակների, սա սիրո և համերաշխության հեղափոխություն է, և յուրաքանչյուրը փոխվելու շանս պետք է ունենա՝ առանց նախահեղափոխական հարաբերությունները վերակենդանացնելու փորձերի:

«Ես՝ որպես ՀՀ վարչապետ, սա համարում եմ իմ անձնական պարտավորությունը և նախահեղափոխական հարաբերությունների վերակենդանացման ցանկացած փորձ կկասեցվի ամենախիստ ձևով՝ լինի դա ասֆալտին պառկեցնելով, պատերին տալով, թե լինի դա որևէ կերպ, իհարկե, օրինական միջոցներով», – ընդգծեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան