Զարգացման երկու կենտրոն՝ Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջում. երիտասարդները կբարելավեն անգլերենի իրենց հմտությունները

Լուրեր

10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
Բոլորը

ՀՀ ԿԳ նախարարությունից տեղեկացնում են, որ Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջում բացվել է զարգացման երկու կենտրոն, որոնց նպատակն է բարելավել 17-20 տարեկան երիտասարդների անգլերենի և աշխատանքային հիմնարար հմտությունները: Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ ծրագրի շրջանակում նախատեսվում է միջին մասնագիտական կրթական հաստատությունների ուսանողներին լրացուցիչ դասընթացների միջոցով աջակցել աշխատաշուկա մուտք գործելու և աշխատանքային ոլորտի կարևորագույն հմտությունների, այդ թվում՝  անգլերենի իմացության բարելավման հարցում:

ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը շնորհակալություն է հայտնել Բրիտանական խորհրդին և «Էյչ-Էս-Բի-Սի» բանկին՝ ծրագրի իրականացման համար և կարևորել դրա շրջանակում վերոնշյալ կազմակերպությունների ներդրումը՝ լսարանների վերանորոգման և նյութատեխնիկական բազայի տրամադրման հարցում: «Այս ծրագիրը շրջանավարտներին հնարավորություն կտա մասնագիտական գիտելիքներից զատ տիրապետել անգլերենին, որն առավել մրցունակ կդարձնի նրանց 21-րդ դարի աշխատաշուկայում: Նույն նպատակին է ծառայելու նաև  քոլեջում արդեն իսկ գործող կարիերայի կենտրոնի հետ համատեղ իրականացվող ծրագիրը, որը կխթանի տվյալ տարածաշրջանում զբաղվածության բարձրացումն ու գործազրկության նվազեցումը»,-նշել է Արտակ Աղբալյանը՝ ընդգծելով, որ զարգացման կենտրոնների միջոցով հնարավորություն կընձեռվի ծրագրին մասնակից դարձնել նաև համայնքի այլ շահառուների: Վարչության պետը նաև տեղեկացրել է, որ պայմանավորվածություն է ձեռքբերվել նմանատիպ կենտրոններ ձևավորել այլ մարզերում:

Միջոցառման մասնակիցներին ողջունել են նաև Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, անգլերենի ծրագրերի ղեկավար Ադդէ Հովասափյանը և HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարը:

Ծրագրի շրջանակնում հուշագիր է ստորագրվել Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջի և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի միջև:

Նշենք, որ ծրագրի ֆինանսավորմանը զուգահեռ՝ HSBC Հայաստանն իր վրա էր վերցրել Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջի երկու դասասենյակի հիմնովին վերանորոգման ծախսերը։

Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ Արարատի մարզի Արտաշատ և Մասիս քաղաքների երկու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում:
«Անգլերենը և աշխատանքային հմտությունները կարիերայի զարգացման համար» ծրագրի շրջանակում մասնակիցներին կտրվի նաև ստաժավորման և աշխատանքի հնարավորություն գործընկեր կազմակերպություններում: