ԱԺ պատգամավորներից ովքե՞ր են ստացել պետհամարանիշներ

Լուրեր

06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ հրաժարվել են պատգամավորներին տրվող պետհամարանիշներից: Factor.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ոստիկանություն՝ խնդրելով տրամադրել ԱԺ երեք խմբակցություններից այն պատգամավորների անունները, որոնք հրաժարվել են պետհամարանիշներից: Ոստիկանությունը, մեր գրավոր հարցմանն ի պատասխան, տրամադրել է այն պատգամավորների անունները, որոնք ստացել են պատգամավորական պետհամարանիշներ:

Եվ այսպես՝ ԱԺ երեք խմբակցությունների պատգամավորներից մինչև փետրվարի 19-ը «HH 11» պետհամարանիշներ ստացել են իշխանական «Իմ քայլից»՝ պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Արմեն Փամբուխչյանը, Շիրակ Թորոսյանը, Հովհաննես Իգիթյանը, Սիսակ Գաբրիելյանը, Տիգրան Ուլիխանյանը, Հայկ Կոնջորյանը, Հրաչյա Հակոբյանը, Գոռ Գևորգյանը, Գևորգ Պապոյանը, Սերգեյ Ատոմյանը, Վարազդատ Կարապետյանը, Թագուհի Թովմասյանը, Արտաշես Պետրոսյանը, Վաղարշակ Հակոբյանը, Կարեն Սարուխանյանը, Տիգրան Կարապետյանը, Վահե Ղալումյանը: Այսպիսով՝ խմբակցության 88 պատգամավորից դեռևս 18-ն են ստացել պատգամավորի համար նախատեսված պետհամարանիշներ:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից պետհամարանիշներ ստացել են պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Տիգրան Ուրիխանյանը, Իվետա Տոնոյանը, Գևորգ Պետրոսյանը, Սերգեյ Բագրատյանը, Արտյոմ Ծառուկյանը, Կարինե Պողոսյանը, Սողոմոն Սողոմոնյանը, Վարդան Վարդանյանը, Տիգրան Ստեփանյանը, Քաջիկ Գևորգյանը, Արայիկ Աղաբաբյանը, Նորա Առուստամյանը, Հրանտ Մադաթյանը, Արթուր Դալլաքյանը, Գագիկ Ծառուկյանը, Վարդան Ղուկասյանը, Նաիրա Զոհրաբյանը: 26 պատգամավոր ունեցող «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից նույնպես 18 պատգամավոր է ստացել պետհամարանիշ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության 18 պատգամավորից պետհամարանիշներ ստացել են 9 պատգամավորներ՝ Արման Բաբաջանյանը, Արկադի Խաչատրյանը, Արմեն Եղիազարյանը, Սարգիս Ալեքսանյանը, Գուրգեն Բաղդասարյանը, Գևորգ Գորգիսյանը, Էդմոն Մարուքյանը, Էդվարդ Անդրեասյանը, Ռուբիկ Ստեփանյանը:

Տեղեկացնենք, որ հանձնաժողովների նախագահները, ԱԺ փոխնախագահներն ու խմբակցության ղեկավարները պետհամարանիշները ստանում են ծառայողական մեքենաների հետ միասին: Հայտնի է նաև, որ «Իմ քայլից» պատգամավորներ Հայկ Գևորգյանը, Սիփան Փաշինյանը և Էդգար Առաքելյանը հրաժարվել են պետհամարանիշներից:

 

Շողիկ Գալստյան