Մյուս շաբաթ ԱԺ կհրավիրենք ոստիկանապետին. Լիլիթ Մակունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
Բոլորը

«Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վստահեցնում է, որ պաշտոնյաների հետ հանդիպումների շարքը խմբակցությունում շարունակվելու է: Փետրվարի 20-ին լրագրողների հետ զրույցում պտասխանելով հարցին՝ նախատեսո՞ւմ են ԱԺ հրավիրել նաև ոստիկանապետ Վալերի Օսիպյանին կամ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, Լիլիթ Մակունցն ասաց. «Իհարկե նախատեսում ենք: Մյուս շաբաթ նախատեսում ենք ոստիկանապետին հրավիրել, դա կա մեր օրակարգում: Պարզապես այս ընթացքում մեր խմբակցությունից գործուղումներ ունեինք, և ուզում էինք, որ հնարավորինս շատ պատգամավորներ ներկա լինեն այդ հանդիպմանը»:

Իսկ այս շաբաթ նախատեսում են խմբակցության պատգամավորների հետ հանդիպման հրավիրել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին ու տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանին, բայց, հնարավոր է, հետաձգեն՝ կապված դահլիճի զբաղվածության հետ:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե խմբակցությունում ինչպե՞ս են արձագանքել Պետական վերահսկողական ծառայության պետի ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ՝ «Դավիթ Սանասարյանը պետական մակարդակով բիզնես է խլում» վերտառությամբ հոդվածին: Լիլիթ Մակունցն ասաց՝ դեռ չի հասցրել ծանոթանալ հոդվածին: «Կծանոթանամ և կարծիքս կհայտնեմ: Երբ ծանոթանամ նյութին, հասկանամ՝ ինչ է տեղի ունենում, այդ ժամանակ նաև խմբակցությունով կքննարկենք, և խմբակցության դիրքորոշումը կկարողանամ հայտնել միայն այդ քննարկումից հետո»,- ասաց Մակունցը:

Ինչ վերաբերում է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի կողմից 18.5 մլն դոլար բյուջե վերադարձնելուն, Մակունցը նախընտրեց չմեկնաբանել. «Այն հարցերը, որոնք այս պահին գտնվում են նախաքննական գործընթացում և այս պարագայում գործադիրի տիրույթում են, ես զերծ կմնամ որևէ մեկնաբանություններից: Առավել ևս, որ հիմա իմ հնչեցրած տեսակետը դիտվելու է որպես խմբակցության տեսակետ: Այս պահին որևէ բան չեմ կարող ասել»:

Մանրամասները՝ տեսանյութում: