Հայաստանի կառավարությունը կարևորում է դպրոցական սննդի կազմակերպումը, և ծրագրի շարունակականության ապահովումը նախարարության առաջնահերթություններից է. Արայիկ Հարությունյան

Լուրեր

10.08.2026 | 11:30
Firebird ընկերության ԱԲ գործարանի բացումը նշանավորում է նշանակալի փուլի սկիզբ Հայաստանում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
10.08.2026 | 11:28
Նեթանյահուն մերժել է Գազայի հարցով Թրամփի ծրագիրը
10.08.2026 | 11:19
Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու քվեարկությունը սկսվեց. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 11:15
Արթուր Ղարիբյանն առաջին ֆուտբոլիստն է, որը «Գազպրոմ Արենայում» հյուր թիմի կազմում դուբլ է գրանցում փոխարինման դուրս գալուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:10
Ձեր քմծիծաղից մեղադրյալի կարգավիճակ բաժանում ա մի շիշ վիսկի ու whatsapp-ի հաղորդագրություն. Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 10:56
Ռուսական զորքերն ավիառումբերով հարվածել են Սումիին․ վիրավորներ կան
10.08.2026 | 10:56
Հովակիմյանը բռնել ա, ՍԴ-ն մորթել ա, կերել են՝ «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստանը» և ՔՊ-ն. Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 10:49
Հայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»-ին
10.08.2026 | 10:46
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը պաշտոնական խաղի է մասնակցել տևական ընդմիջումից հետո
10.08.2026 | 10:40
Քաղաքացին սապբորդինգի ժամանակ ուժեղ քամու հետևանքով չի կարողացել վերադառնալ ափ. օգնության են հասել փրկարարները
10.08.2026 | 10:30
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10.08.2026 | 10:29
Մոհսեն Ռեզային Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար է նշանակվել
10.08.2026 | 10:21
Գազանջատումներ՝ Լոռու և Արարատի մարզի մի շարք հասցեներում
10.08.2026 | 10:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Նիժնեկամսկին․ թիրախը, հավանաբար, «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանն է եղել
10.08.2026 | 10:03
4 խաղափուլից հետո երեք հայ շախմատիստ առաջատարների շարքում է. Եվրոպայի Մ20 առաջնություն
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ ) Հայաստանի գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչի և ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Չերնիգովի հետ:

ԿԳՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ընթացքի վերաբերյալ մի շարք հարցեր:

«Ողջունելով հյուրերին` ԿԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է դպրոցական սննդի կազմակերպումը, և ծրագրի շարունակականության ապահովումը նախարարության առաջնահերթություններից է: Այս համատեքստում նախարարը շեշտել է, որ դպրոցական սննդի կազմակերպումն ընդգրկվել է կառավարության նոր ծրագրում:

Միաժամանակ, հաշվի առնելով, որ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն իրականացվում է միայն մարզային դպրոցներում, քննարկվում է հետագա տարիներին ծրագիրն ընդլայնելու և մայրաքաղաք Երևանի դպրոցները ևս ընդգրկելու հարցը: ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչն ու ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի տնօրենն իրենց հերթին ընդգծել են, որ պատրաստակամ են շարունակել աջակցությունը Հայաստանի մարզային դպրոցներում ծրագրի իրագործմանը:

Նրանք միաժամանակ շեշտել են, որ դպրոցական սննդի ծրագիրն իրագործվում է բարձր արդյունավետությամբ և կարող է դրական օրինակ ծառայել այլ երկրների համար: Մասնավորապես նշվել է, որ Հայաստանը կարող է դառնալ առաջին երկիրը, որտեղ դպրոցական սննդի կազմակերպումը պետական ծրագիր է և իրականացվում է համակարգված ենթակառուցվածքներով: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես ծագրի իրագործումը ՊՀԾ-ից կառավարության հանձնառությանը փոխանցելու հարցերը:

Տեղեկացնենք, որ ՊՀԾ-ն ուսումնական տարվա ընթացքում 180 օր տաք սնունդ է տրամադրում Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու մարզերի տարրական դասարանների 60000 դպրոցականների համար: Մյուս հինգ մարզերում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»,-ասված է հաղորդագրության մեջ: