Թումանյանի հեքիաթներից մինչև տարվա բեսթսելլերներ․ փետրվարի 19-ը գիրք նվիրելու օրն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Տասը տարի առաջ, Հայաստանի գրողների միության որոշմամբ, փետրվարի 19-ը նշվեց որպես գիրք նվիրելու օր։ Հոբելյանական տասներորդ տարում ևս մեկ կարևոր իրադարձություն կա․ Թումանյանի 150-ամյակը։

Կրթության և գիտության նախարարի խոսքով՝ պետությունը Թումանյանի հոբելյանին մեծ կարևորություն է տալիս։ Հատուկ կառավարական հանձնաժողով է ստեղծվել, որը մի շարք ծրագրեր է մշակել։

«Թումանյանի 150-ամյակը պարտավոր ենք անցկացնել պատշաճ մակարդակով՝ ներգրավելով մեր հասարակության բոլոր շերտերին, որովհետև Թումանյանը գրել է, ստեղծագործել, արարել և ապրել բոլորի համար»,- նշում է Արայիկ Հարությունյանը։

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ՝ ԿԳ նախարարը հստակ տրամադրվածություն ունի․ Թումանյան է նվիրելու։ Այդուհանդերձ, դեռ չգիտի՝ ինչ գրական նվեր կցանկանար ստանալ։ «Կարծում եմ, որ մարդիկ, ովքեր ինձ գիրք են նվիրելու, գիտեն իմ խառնվածքը, թե ես ինչ եմ սիրում։   Չեմ մտածել՝ ինչ կցանկանայի ստանալ, բայց վստահաբար վաղը Թումանյան եմ նվիրելու։ Երեկ իմ գրադարանից մի գիրք եմ նվիրել՝ Բորխեսի «Էսսեները» պատմվածքը»,- ասում է նախարարը։

Ընթերցանությունը նորաձև դարձնելու և գրքասերների պահանջներին հավասար քայլելու պատասխանատու գործը հրատարակչությունների ուսերին է։

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ տարեկան 200-250 գիրք է լույս տեսնում․ գրեթե՝ օրը մեկ։ Այդուհանդերձ, յուրաքանչյուր անուն գրքից առավելագույնը 100 օրինակ է վաճառվում։ Առնվազն 30 անգամ պետք է  մեծացնել վաճառվող գրքերի ծավալը՝ հարևան Վրաստանի ցուցանիշին հասնելու համար։

«Չորս տարի առաջ այդ թիվը 40 էր։ Մենք չորս տարվա մենք կարողացանք  աճ ապահովել։ Սա շատ մեծ առաջընթաց է»,- ընդգծում է Արմեն Մարտիրոսյանը։

Նրա համոզմամբ՝  գիրք չընթերցելու խնդիրը դեռ դպրոցից է գալիս։ Քաղաքացուն դպրոցում պետք է ընթերցող դարձնեն, հակառակ դեպքում՝ պատկերը տխուր կլինի։

Տարվա բեսթսելլերներն, ըստ Արմեն Մարտիրոսյանի, երեքն են։ Բացարձակ առաջատարը Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» վեպն է, որի շուրջ 7000 օրինակ է վաճառվել։ Մյուսները՝  Ջորջ Օրուելի երկու հակաուտոպիական վեպերն են՝ «1984»-ը և «Անասնաֆերմա»-ն։

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ՝ Factor.am-ը նաև որոշեց պարզել՝ ինչ գրականություն են նախընտրում մեր համաքաղաքացիները և ինչ գրքեր կցանկանային ստանալ կամ նվիրել։

 

 

Նելլի Մելքոնյան