2018թ. ընթացքում ՀՀ ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրվել են բացահայտված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 182 դեպք

Լուրեր

20.05.2026 | 12:47
Պուտինը և Սի Ցզինպինը գործընկերության ամրապնդման մասին հայտարարություն են ստորագրել
20.05.2026 | 12:39
Արսեն Վենգերն արձագանքել է «Արսենալի» չեմպիոնությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 12:30
Թրամփը հույս ունի «շատ արագ» ավարտել Իրանում հակամարտությունը
20.05.2026 | 12:27
«Միասնության թևեր» կուսակցության քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 12:21
Պնդում եմ՝ Նարեկ Կարապետյանը միայն ՀՀ քաղաքացի է․ Գոհար Մելոյան
20.05.2026 | 12:10
Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիությունը՝ ըստ ՔԿ-ի // ԱՄՆ-ը կարող է հարվածել Իրանին․ ԼՈՒՐԵՐ
20.05.2026 | 12:04
«RISE 2026» տեխնոլոգիական ցուցահանդեսին նվիրված ասուլիս՝ Մխիթար Հայրապետյանի մասնակցությամբ. ՈՒՂԻՂ
20.05.2026 | 11:55
Նարեկ Կարապետյանը շարունակում է լինել պատգամավորի թեկնածու. ԿԸՀ
20.05.2026 | 11:45
Առանց ռուսաստանյան ներմուծողի փաստաթղթի և QR-կոդի՝ ապրանքը չի կարող ներկրվել ՌԴ տարածք․ հունիսի 1-ից կգործի մատակարարման  նոր համակարգ․ ՊԵԿ
20.05.2026 | 11:36
ՌԴ նախագահի հետ ես ունեմ ընկերական, շատ ջերմ հարաբերություններ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 11:30
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի մի քանի շրջանների.կան զոհեր ու վիրավորներ
20.05.2026 | 11:27
Կառլոս Ալկարասը չի մասնակցի Ուիմբլդոնին
20.05.2026 | 11:18
ԱՄՆ Սենատն առաջ է մղել Իրանի պատերազմում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու բանաձևը
20.05.2026 | 11:13
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
20.05.2026 | 11:12
«Արարատցեմենտը», որը պատկանում էր Ծառուկյանին, շատ շուտով դե յուրե վերադարձվելու է ՀՀ ժողովրդին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Քանի որ ՀՀ Զինվորական դատախազության 2018թ. գործունեության ամփոփման վերաբերյալ տրամադրված՝ առանց այն էլ ծավալուն պաշտոնական տեղեկատվության շրջանակներում զինված ուժերում կոռուպցիոն հանցագործությունների դեմ տարվող քրեաիրավական պայքարի արդյունքներին անդրադարձն ընդհանրական էր, հարկ եմ համարում այս կապակցությամբ որոշակի հավելյալ մանրամասներ ներկայացնել՝ ներառելով նաև պետական շահերի պաշտպանության իրավասության շրջանակներում հատկապես խախտումներով արձանագրված վնասների վերականգնման ուղղությամբ աշխատանքի արդյունքները»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, ապա շարունակել.

2018թ. ընթացքում ՀՀ ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրվել են բացահայտված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 182 դեպք՝ 2017թ. 116 դեպքի դիմաց: Այսինքն բացահայտված կոռուպցիոն հանցագործությունների քանակն ավելացել է 66-ով կամ 56.9 տոկոսով:

Բոլոր դեպքերի վերաբերյալ ՀՀ զինվորական դատախազության դատախազների դատավարական ղեկավարմամբ և դատախազական հսկողությամբ նախապատրաստվել են նյութեր:

Դրանցից 173-ով հարուցվել են քրեական գործեր, ինչը 58-ով կամ 50.5 տոկոսով ավելի է 2017թ. ցուցանիշից:
Քրեական գործերը հարուցվել են՝

• 2-ը՝ ՀՀ քր. օր.-ի 178-րդ հոդվածով (խարդախություն),
• 35-ը՝ 179-րդ հոդվածով (յուրացում կամ վատնում),
• 1-ը՝ 200-րդ հոդվածով (առևտրային կաշառքը),
• 3-ը՝ 308-րդ հոդվածով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը),
• 3-ը՝ 309-րդ հոդվածով (պաշտոնեական լիազորություններն անցնելը),
• 31ը՝ 311-րդ, 312-րդ և 313-րդ հոդվածներով (կաշառք ստանալը, կաշառք տալը և կաշառքի միջնորդությունը),
• 17-ը՝ 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք կատարելը),
• 81-ը՝ 375-րդ հոդվածով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը):
2018թ. ընթացքում ավարտվել է 109 քրեական գործի նախաքննություն, որից 43 քրեական գործ 86 անձանց վերաբերյալ՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարաններ: Համեմատության համար նշենք, որ 2017թ.-ին մեղադրական եզրակացությամբ դատարաններ են ուղարկվել 36 քրեական գործ (մոտ 20 տոկոսով պակաս)՝ 72 անձի վերաբերյալ (16.6 տոկոսով պակաս):

Կատարված ուսումնասիրություններն ու վերլուծությունները վկայում են, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների արձանագրման աճը պայմանավորված է կոռուպցիոն դրսևորումների դեմ ձևավորվող հասարակական անհանդուրժողականությամբ, նմանօրինակ դեպքերի բացահայտմանն ուղղված միջոցառումների իրականացմամբ, ինչպես նաև այդպիսի հանցագործություններ կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկվելու անխուսափելիությունն ապահովելու հանգամանքներով: Վերջինիս մասին են վկայում ոչ միայն բոլոր դեպքերը քրեադատավարական կարգով ստուգման, քննության առարկա դարձնելու հարցում դրսևորված հետևողականությունը, այլ նաև ավելի մեծ թվով անձանց վերաբերյալ ավելի շատ թվով գործեր դատարաններ ուղարկելու հանգամանքը:

Ընդհանուր առմամբ 2018թ. քննված, ավարտված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով և նախապատրաստված նյութերով հիմնավորվել են ավելի քան 422 մլն դրամի նյութական վնասի պատճառման փաստեր այն դեպքում, երբ 2017թ. հիմնավորվել էր մոտ 57.5մլն դրամի հասցված վնասը: Մինչդատական վարույթում վերականգնվել է մոտ 411մլն դրամի վնաս՝ 2017թ. մոտ 52 մլն դրամի վնասի համեմատությամբ:
՞Նշանակալի արդյունքներ են արձանագրվել նաև պետական շահերի պաշտպանության հարցադրումներով դատախազների կողմից իրականացված ուսումնասիրություններով:

Մասնավորապես 2018թ. ընթացքում ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է պետությանը պատճառված ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամ վնաս, որը մոտ 15 տոկոսով ավելի է 2017թ. արդյունքից: Դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ 2018թ. ընթացքում ընդհանուր վերականգնվել է ավելի քան 680 մլն ՀՀ դրամ վնաս, որը 130տոկոսով ավելի է 2017թ. ընթացքում՝ (294.5մլն դրամ) վերականգնվածից:

Ուսումնասիրություններն ընդգրկել են ՀՀ պաշտպանության նախարարության և մատակարար կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերվով ստանձնված պարտավորությունների կատարման, թիկունքային, սպառազինության, կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման, ինժեներական, ռազմաբժշկական, մարտական պատրաստության, ֆինանսական և այլ ծառայությունները։
Այս գործընթացները շարունակական են լինելու նաև 2019 թվականի ընթացքում: