Սերժ Սարգսյանը գուցե արժեզրկի ընդդիմության հնարավոր պայքարը. Ստյոպա Սաֆարյան

Լուրեր

12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
Բոլորը

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը հայտարարում է, որ ընդդիմադիր դաշտի միավորումն ու 2018 թվականին ընդառաջ նախագահ Սերժ Սարգսյանի հնարավոր վերարտադրության դեմ պայքարը իրեն հիշեցնում է խորհրդարանական ընտրությունները, երբ քաղաքական ուժերը դրան սկսեցին պատրաստվել ոչ թե նախորդ ընտրություններից անմիջապես հետո, այլև հերթական խորհրդարանական ընտրությունների նախաշեմին:

«Միմյանց հետ խորհրդակցություններ սկսեցին և այլն, իսկ թե ինչով ավարտվեց այդ ամենը, մենք բոլորս տեսանք. հապճեպ կայացրած որոշումներ, անհասկանալի դաշինքներ, որոնց իմաստը և առաքելությունը այդպես էլ չկարողացան բացատրել, խոսքը տվյալ դեպքում վերաբերում է ՕՐՕ դաշինքին և ընդհանրապես մյուս քաղաքական միավորներին նույնպես»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հնարավոր վերարտադրության դեմ պայքարի հարցում ընդդիմությունը բավական ուշացել է, և այդ խնդրի լուծմանը քաղաքական ուժերը պետք է շատ ավելի վաղ նախապատրաստվեին:

Հիշեցնենք՝ օրերս «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը հայատարարեց, որ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը և կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ընդդիմության միավորման շուրջ բանակցություններ են սկսել՝ առանց մանրամասնելու, սակայն, որ ուժերի հետ են հանդիպումներ ունեցել:

Շողիկ Գալստյան