«Ես ամաչում եմ, որ իմ պետության ոստիկանապետը Վալերի Օսիպյանն է». Գևորգ Սաֆարյանը պարզաբանում է՝ ինչո՞ւ է Օսիպյանին «լակոտ» անվանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Գևորգ Սաֆարյանի հետ

– Պարո՛ն Սաֆարյան, «Սասնա ծռերը» չհամաներվեցին, տուժողներն առարկեցին նրանց նկատմամբ համաներում կիրառելու դեմ: Ի՞նչ կասեք:

– Համաներումն այդ մասով խեղկատակություն էր, և  ի սկզբանե թակարդ էր ստեղծված, որ պիտի հարցնեն տուժողների կարծիքը, նոր միայն համաներեն: Սա իրականում աննախադեպ երևույթ է, որովհետև համաներման բոլոր այլ մասնակիցների պարագայում, որոնք իրականում կատարել են հանցագործություն և ներվել են պետության կողմից, տուժողի կարծիքը չեն հարցրել: Եվ իրավունքի տեսակետից ճիշտը դա է, որովհետև ներման կամ համաներման իրավունքը պատկանում է պետությանը, այլ ոչ թե անձին, և պետությունը չի կարող իր իրավունքը փոխանցել անձին:

Դատարանի որոշումից հետո, որ «Սասնա ծռերի» գործով  դատական նիստերը պիտի լինեն դռնփակ, բողոքի ակցիա սկսվեց, Դուք և մնացած աջակիցները պահանջում էիք, որ նիստերը շարունակեն անցկացվել դռնբաց: Դատավորն ասաց, որ ինքը ևս մեկ շանս է տալիս աջակիցներին՝ նիստերին մասնակցելու: Ինչո՞ւ էիք կարծում, որ գործը դռնփակ անցկացվելու դեպքում ծածկադմփոց կարվի, չէ՞ որ դատարանն ուղիղ եթերով հեռարձակելը չէր արգելել:

– Հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ է ընդհանրապես դատարանն արգելում քաղաքացիներին մասնակցել նիստերին: Իրավական տեսանկյունից դա սխալ է, որովհետև դատարանն իրավունք չունի բոլորին հեռացնել դատարանի դահլիճից՝ պատճառաբանելով, թե ինչ-որ անձինք աղմկում են: Դատարանը լիազորություն ունի միայն անհատներին հեռացնել: Իսկ փակ նիստն անհեթեթություն է, ապստամբության գործով դատական նիստը փակ լինել չի կարող:

– Անդրադառնանք նաև Ձեր աղմկահարույց հայտարարությանը, որն ուղղված էր Վալերի Օսիպյանին: Այն շատ քննադատվեց և համարվեց անհարգալից վերաբերմունք պետության հանդեպ, քանի որ Օսիպյանը, ամեն դեպքում, պետական բարձրաստիճան պաշտոնյա է:  

– Դա անհեթեթություն է, անգամ ԱԺ-ում որոշ ուժեր փորձեցին հորդորել իշխանությանը, պետությանը՝ խառնվել այս հարաբերություններին: Պետությունն իրավունք չունի խառնվել երկու անձի միջանձնային հարաբերություններին՝ անկախ նրանից, թե այդ անձինք ովքեր են, որտեղ են աշխատում, ոստիկանապետ են, թե՞ պահեստապետ: Հակառակ դեպքում՝ կստացվի այնպես, որ, օրինակ, Վալերի Օսիպյանն իրենց հարևանի հետ ինչ-որ կոնֆլիկտ կունենա, հարևան պապիկը մի երկու բառ կասի, մեկ էլ երեկոյան սև ապակիներով մեքենաներ կգան պապիկի հետևից: Այս ընթացքը մենք չենք տեսել, նախորդ սերունդն է տեսել Սովետական միության տարիներին: Եթե մենք չենք ուզում այս ընթացքի վերադարձը, ապա երկու անձի հարաբերությունների մեջ պետությունը խառնվելու իրավունք չունի:

Եվ այն, որ ասում են, թե իմ վանկարկումն ուղղված էր պետությանը, դա ևս անհեթեթություն է: Անգամ այն, որ ես ասում եմ՝ մենք չունենք ոստիկանություն, այլ սա Սովետական միությունից ժառանգված միլիցիա է, անգամ սա անարգանք չէ, որովհետև դա ես ասում եմ սրտացավորեն: Դա իմ պետության ոստիկանությունն է և այս վիճակում է գտնվում: Ես ամաչում եմ, որ իմ պետության ոստիկանապետը Վալերի Օսիպյանն է: Մարդ, որը զբաղվել է ջարդարարությամբ, որը ցույցեր է ցրել, ցուցարարների գլխին գործեր է սարքել: Գնդապետ Օսիպյանն ավտորիտարիզմի, բռնատիրության, ոստիկանապետության խորհրդանիշ է: Ինքը նախկին ռեժիմի կարկառուն ներկայացուցիչներից մեկն է:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան