Օգտագործեք նոր Հայաստանում գոյություն ունեցող նոր գործիքները, եղեք ազատ, եղեք քննադատող․ Արայիկ Հարությունյանը՝ ուսանողներին

Լուրեր

10.08.2026 | 12:34
Չեմ մեկնաբանի Ադրբեջանի ներքին հարցերը. Սոնա Ղազարյանն` AZ TV-ի ձևակերպումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:30
Ոստիկանները ձերբակալել են մեկ տասնյակից ավելի անձանց․ մանրամասներ` Դաշտավան գյուղում կատարված խուլիգանությունից
10.08.2026 | 12:20
Ռուբեն Վարդանյանի կինը սպասում է ԱԳՆ-ի հետ կապին՝ Բաքու կանանց մարդասիրական այցը քննարկելու համար. հայտարարություն
10.08.2026 | 12:19
Մեսին վերջին հրաժեշտն է տվել հորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:11
ԱԺ-ում Արամ Վարդևանյանի ընտրության հարցով քվեարկություն է // Ջերմաստիճանը մինչև 5 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 12:04
11 տարի հետախուզման մեջ գտնվող՝ 10.9 մլն եվրո հափշտակության գործով մեղադրյալը հայտնաբերվել է. նախաքննությունն ավարտվել է
10.08.2026 | 12:00
Ովքեր կդառնան ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ. քննարկում խորհրդարանում․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 11:54
Նարեկ Կարապետյանը ՔՊ-ական պատգամավորի նվիրած 5-րդ դասարանի պատմության գրքից մի հատված կարդաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:45
ՔՊ-ն որոշել է 13 կողմ քվե ապահովել Վարդևանյանի ընտրվելու համար. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:40
Փաշինյանն ասում է՝ ԵՄ ալտերնատիվ գոյություն չունի․ ինչ իմաստ ուներ էտ օրենքի քննարկումը․ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:30
Firebird ընկերության ԱԲ գործարանի բացումը նշանավորում է նշանակալի փուլի սկիզբ Հայաստանում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
10.08.2026 | 11:28
Նեթանյահուն մերժել է Գազայի հարցով Թրամփի ծրագիրը
10.08.2026 | 11:19
Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու քվեարկությունը սկսվեց. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 11:15
Արթուր Ղարիբյանն առաջին ֆուտբոլիստն է, որը «Գազպրոմ Արենայում» հյուր թիմի կազմում դուբլ է գրանցում փոխարինման դուրս գալուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:10
Ձեր քմծիծաղից մեղադրյալի կարգավիճակ բաժանում ա մի շիշ վիսկի ու whatsapp-ի հաղորդագրություն. Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տեղի ունեցավ «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը, որին մասնակցում էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

Ողջունելով համալսարանականներին՝ նախարար Հարությունյանը նշեց, որ նման արարողությունները հերթական անգամ առիթ են հանդիսանում ուսանողներին խրախուսելու, ուստի է՛լ ավելի պետք է մեծացվի դրանց դերն ու նշանակությունը։

«Իսկ այսօրինակ միջոցառումների արժեքն ավելի է մեծանում այն ժամանակ, երբ չհաղթած ուսանողն անգամ ասում է՝  թեև չի հաղթել, սակայն մրցույթն արդար է անցել»,- ասաց նախարարը՝ նշելով, որ Կրթության և գիտության նախարարությունը պատրաստ է ուսանողության հետ գաղափարներով կիսվել, դրանք փորձարկել, ինչպես նաև ակտիվացնել նախարարություն-ուսանողություն փոխհարաբերությունները։

Ըստ նախարարի՝ նախատեսվում է նաև մեծացնել ուսանողական խորհուրդների դերը:

«Ուսանողական խորհուրդների դերը պետք է մեծանա, բայց պոզիտիվ առումով և ոչ թե այնպես, ինչպես եղել է նախկինում և այնպես, ինչպես պահպանվում է որոշ բուհերում։ Մենք այժմ  Բարձրագույն կրթության մասին նոր օրենքի նախագծով այդ կարգավորումները իրականացնում ենք, չենք սպասելու օրենքի ընդունմանը, ներկայումս քննարկվում է ուսանողական խորհուրդների ձևավորման նոր կարգը, որը կստորագրվի և կներկայացնենք բուհերին՝ առաջարկելով այսուհետ այդ կարգով իրականացնել ուսխորհուրդների ձևավորում։ Այդ կարգի տակ դրվելու են գերժամանակակից մեթոդներ, որով յուրաքանչյուր ուսանող իր ձայնով կարողանա այդ խորհուրդը ձևավորել։ Կարծում եմ՝ սրանով ևս մեկ վատ, արատավոր էջ կփակենք և լուրջ առաջընթաց կունենանք»,- իր ելույթում ասաց նախարար Հարությունյանը՝ նշելով, որ ուսանողությունը բուհերի կառավարման հարցում ևս նոր հնարավորություն կստանա, քանի որ հենց ուսանողներն են դրանց ամենամեծ շահառուն։

Եվս մեկ անգամ շնորհավորելով ուսանողներին Արայիկ  Հարությունյանը նրանց մաղթեց լինել ազատ և քննադատող. «Օգտագործեք նոր Հայաստանում գոյություն ունեցող նոր գործիքները, եղեք ազատ, եղեք քննադատող, եղեք ամուր, և մենք կկարողանանք կերտել այն Հայաստանը, որը հռչակել ենք անցյալ տարի, կկարողանանք կերտել այն Հայաստանը, որին ձգտում ենք բոլորս»։