Մարտի 1-ի զոհերի և տուժածների հարազատներին փոխհատուցում տրամադրելու նախագիծը դրվեց շրջանառության մեջ. Լենա Նազարյան

Լուրեր

06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
Բոլորը

Ազգային ժողովի փոխնախագահներ Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի կողմից շրջանառության մեջ է դրվել «2008 թվականի Մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Թեմայի շուրջ Factor.am-ը զրուցել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ:

-Այսօր շրջանառության մեջ եք դրել Մարտի 1-ի զոհերի հարազատներին փոխահատուցում տրամադրելու նախագիծը։ Ի՞նչ ընթացակարգերով է այն անցնելու։

– Կսպասենք Կառավարության արձագանքին, ապա Ազգային ժողովի որոշմանը: Այն կուղարկվի կառավարություն, այնուհետև ԱԺ նախագահի կողմից նշանակվելու է գլխադասային հանձնաժողով, քննարկվելու է հանձնաժողովում, ապա կքննարկվի լիագումար նիստերի դահլիճում:

-Երբ օգոստոսին այն ներկայացրեցիք, Հանրապետականներն առաջարկում էին նաև հոկտեմբերի 27-ին զոհվածների հարազատներին ևս փոխհատուցում տրամադրել, ճ՞իշտ եմ հասկացել, որ այդուհանդերձ նախագիծը վերաբերում է միայն Մարտի 1-ի զոհերի հարազատներին:
-Այո, այս պահին միայն այդ իրադարձությունների հետ կապված մարդկանց է վերաբերվելու:

-Ի՞նչ չափի փոխհատուցման մասին է խոսքը:
-Օրենքը շատ մանրամասն չի այն իմաստով, որ նախատեսված հատուցման չափը, կարգն ու պայմանները սահմանվելու են ՀՀ կառավարության որոշմամբ: Այսինքն՝ մենք կոնկրետ բան չենք գրել, թողել ենք կառավարության որոշմանը: Ենթադրում եմ, որ կառավարությունը հանձնաժողով կստեղծի կամ կպատվիրակի ինչ-որ մարմնի, որն էլ այդ հարցերը կկարգավորի: Հիմնավորումն այն է, որ 2008 թվականի Մարտի 1-ին վերոնշյալ իրադարձությունների ժամանակ պետությունը չի ապահովել տվյալ անձանց կյանքի իրավունքը, ուստի հիմա, երբ քայլեր են ձեռնարկվում հանրային համերաշխության հաստատման, անցումային արդարադատության միջոցով անձանց խախտված իրավուքների վերականգնման ուղղությամբ, տեղին է օրենքով սահմանված հատուցումը նշածս նպատակների իրականացման համար:

-Այսինքն՝ փոխհատուցման չափի հետ կապված դուք որևէ առաջարկ չե՞ք անի:
Ո՛չ, դա մասնագիտական քննարկման հարց է, տարբեր հանգամանքներ են հաշվի առնվելու, ես չունեմ փորձագիտական այդ հնարավորությունը: Չգիտեմ՝ ինքս հնարավորություն կունենա՞մ մասնակցել, թե չէ այդ աշխատանքներին: Այս օրենքով մենք ստեղծում ենք հնարավորություն, որը հեշտացնելու է փոխհատուցում ստանալը, բնականաբար առաջին հերթին ուզում ենք փոխհատուցում ստանալը հեշտանա այն մարդկանց համար, ովքեր հարազատներ են կորցրել կամ որոնց առողջությանը էական վնաս է պատճառվել: Հիմա չեմ կարող ասել՝ որն է լինելու էական վնասը, որովհետև չափանիշները մշակվելու են կառավարության որոշմամբ: Կառավարությունը ինչ-որ ձև կհասկանա՝ ինչ չափանիշների հիման վրա է տրամադրվելու կամ չի տրամադրվելու:

– Ըստ Ձեզ՝ օրենքի նախագիծն ի՞նչ ժամկետներում կքննարկվի խորհրդարանում:
-Ճիշտն ասած, չեմ կարող ասել, կան կանոնակարգով սահմանված ժամկետներ:

Շողիկ Գալստյան