Վարչապետի հայտարարությունը, որ ինքը չի կարող ներկայացնել Արցախի ժողովրդին, պետք է ամրագրել օրենքով․ Կիրո Մանոյան

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները թեև բանակցություններ չեն, բայց, կարծես թե, դրանց արդյունքում եկել են այնպիսի մի հանգրվանի, որ Մադրիդյան սկզբունքներն այլևս գոյություն չունեն»,- այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ հղում անելով վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի՝ «ո’չ հայկական կողմն է դրանց մասին խոսում, ո’չ ադրբեջանական կողմը, ո’չ էլ միջնորդները» արտահայտությանը։

Ըստ Մանոյանի՝ այս փուլում շատ զգուշավոր է պետք  լինել  հաճախ հնչեցվող հարցերից մեկի՝ Արցախի և Հայաստանի վերամիավորման խնդրի վերաբերյալ, քանի որ դրան միանգամից հասնել հնարավոր չէ, հետևաբար առաջարկում են կնքել Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինք:

«Նման պայմանագրի անհրաժեշտության մասին մենք արդեն 10-12 տարի բարձրաձայնում ենք: Հիմա առավել քան կարևոր է այն, որ վարչապետի արած հայտարարությունները պետք է օրենքով ամրագրել, այն է՝ Հայաստանի վարչապետը չի կարող ներկայացնել Արցախի ժողովրդին, Հայաստանը չի կարող կարգավորման բանակցություններում փոխարինել Արցախին: Այս ամենը չպետք է զուտ հայտարարություններ լինեն, այլ պետք է օրենքով ամրագրվեն»,- ասաց Մանոյանը։

Անդրադառնալով  Փաշինյանի այն հայտարարությանը, որ «Տարածքներ` խաղաղության դիմաց» բանաձևը չի կարող քննարկվել և դրա վերաբերյալ ադրբեջանական կողմի արձագանքին` Կիրո Մանոյանը նշեց, որ Ալիևը շփոթմունքի մեջ է, քանի որ ՀՀ իշխանություններից միայն  Լևոն Տեր-Պետրոսյանն է խոսել «Խաղաղության դիմաց` տարածքներ» բանաձևից, ինչի պատճառով ստիպված եղավ իր շրջապատի ճնշումների արդյունքում հրաժարական տալ:

«Դրանից հետո որևէ իշխանություն, այդ թվում՝ Փաշինյանը, նման բան չի հայտարարել: Հիմք չկա ասելու, որ ինչ-որ բան կհաջողվի կորզել, բայց մենք Ադրբեջանին ակամայից աջակցում ենք, որ նա իր վարկը շտկի, թե կարելի է, Հայաստանի հետ խոսելով, Ադրբեջանը մի քիչ խելոք նստի, կարելի է նույնիսկ, առանց միջնորդների մասնակցության, երկուսով խոսեն: Եվ սա դրական իմիջ է ստեղծում Ադրբեջանի և դրա նախագահի նկատմամբ, ես կասեի՝ սա նրանց նվիրում ենք»,- ասաց  նա։

Դաշնակցական գործիչը խոսեց նաև երեկ Ազգային ժողովում ընդունված Կառավարության հնգամյան ծրագրի մասին և ընդգծեց, որ տարօրինակ է, որ ըստ այդ ծրագրի, Հայաստանը շարունակելու է ԱՄՆ-ի հետ երկխոսությունը տարածաշրջանում կայունության պահպանման գծով։

«Անհասկանալի է, թե ինչու միայն պետք է Միացյալ Նահանգների հետ ՀՀ-ն բանակցի, քննարկումներ կատարի տարածաշրջանում կայունության պահպանման գծով: Մանավանդ, որ Միացյալ Նահանգները տարածաշրջանում չէ, տարածաշրջանի երկրների հետ  պետք է որ դա արվի»,- ասաց Կիրո Մանոյանը։

Աղավնի Սուքիասյան