Կառավարության ծրագիրն ընդունվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
14.02.2019 | 15:48Ազգային ժողովն ընդունեց Կառավարության հնգամյա ծրագիրը։ Ծրագրին կողմ քվեարկեց 82, դեմ՝ 37 պատգամավոր:
Կառավարության ծրագրին դեմ քվեարկեցին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ քարտուղարությունն արձանագրությունում կավելացնի մնացած ձայները, որոնք չեն արձանագրվել էլեկտրոնային համակարգի միջոցով:
Մանրամասները՝ տեսանյութում: