Այդպիսի կարգավորում չկա, որ ծրագիրը պետք է քննարկվեր նախապես. Ատոմ Ջանջուղազյանը՝ Էդմոն Մարուքյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
Բոլորը

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը չի կարծում, որ կառավարությունը իր ծրագիրը նախապես չներկայացնելով՝ արհամարհել կամ վիրավորել է խորհրդարանին:

ԱԺ-ում Factor TV-ի հարցին ի պատասխան՝ Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ համակարծիք չէ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի տեսակետի հետ, ըստ որի, առանց խորհրդարանական ուժերի հետ նախապես կառավարության ծրագիրը քննարկելու ԱԺ ներկայացնելն արհամարհանք է խորհրդարանական ուժերի նկատմամբ:

«Ես վստահ չեմ, որ ինձ հայտնի է այդպիսի ավանդույթ, իսկ ընթացակարգային իմաստով վստահ չեմ, որ այդպիսի կարգավորում կա, որը դա պարտադիր է դարձնում: Ստացվել է այնպես, ինչպես ստացվել է, բայց դրանից հետևություն անել, որ արհամարհանք կա, կարծում եմ, առնվազն չափազանցված է: Համենայն դեպս, ես՝ որպես կառավարությունը ներկայացնող, չունեմ որևէ մոտիվացիա ոչ հարգալից կամ արհամարհական վերաբերմունք ունենալ որևէ պատգամավորի նկտամամբ՝ անկախ նրա քաղաքական հայացքներից», – ասաց նախարարը։

Ջանջուղազյանի խոսքով՝ այսօր ԱԺ-ն բավականին ակտիվ քննարկում է կառավարության ծրագիրը։ Նա վստահեցրեց, որ կառավարությունը չի կարող անտեսել խորհրդարանը, քանի որ ԱԺ պատգամավորը նախևառաջ ինստիտուտ է, իսկ ինքն անհարգելից վերաբերմունքի մոտիվացիա չունի։

Ինչ վերաբերում է ԱԺ-ի կողմից կառավարության ծրագրում փոփոխություններ անելուն, նախարարն ասաց․ «Հիշենք, որ խոսքը վերաբերում է կառավարության ծրագրին, որի քաղաքական պատասխանատուն կառավարությունն է։ Ընդդիմությունն իրավունք չունի փոխել կառավարության ծրագիրը, բայց դրա համար պատասխանատու պետք է լինի կառավարությունը։ Ծրագրի նկատմամբ վերահսկողության իրավունք ունի, բայց ոչ այն փոխելու»։

Հիշեցմանը, որ Մարուքյանը հայտարարում է, թե հստակ չէ՝ ով է գրել կառավարության ծրագիրը, Ջանջուղազյանն արձագանքեց՝ գաղտնիք բացահայտած չի լինի՝ ասելով, որ կառավարությունը հավաքական մարմին է, գործնականում բոլորը ներգրավված են եղել ծրագրի մշակման մեջ։

Հիշեցնեք, որ երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, թե ծրագիրն այսպես խորհրդարան բերելով՝ Կառավարությունը խախտել է Սահմանադրությունը և արհամարհական վերաբերմունք ցուցաբերել խորհրդարանի նկատմամբ։

Նարեկ Կիրակոսյան