Որպես երկրի ղեկավար՝ ջանքերս կներդնեմ՝ գիտության նկատմամբ հարգանքը մեծացնելու համար. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-ին Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցում էր Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակի հանձնման արարողությանը:

«Ահա արդեն 4-րդ անգամ է, որ Հայաստանը գիտական աշխարհում իր մասին բարձրաձայնում է աշխարհում խոշորագույն գիտական մրցանակներից մեկի՝ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությամբ: Այդպիսով մենք հարգանքի տուրք ենք մատուցում խոշորագույն գիտնականներին: Որպես երկրի ղեկավար և որպես հայ մարդ՝ ինձ համար պատիվ է և հաճույք նման միջոցառման մասնակիցը լինել: Վիկտոր Համբարձումյանը գիտության իսկական նվիրյալ էր, նրա հանճարին գումարվում էր նրա անսպառ աշխատասիրությունը, և այդ երկուսի ներդաշնակ համակցության շնորհիվ էր, որ նրա կողմից ստեղծված Բյուրականի աստղադիտարանի փառքը կարճ ժամանակում տարածվեց ամբողջ աշխարհում, իսկ Հայաստանում կտրուկ վերելք ապրեցին աստղաֆիզիկան և ճշգրիտ գիտություններն ընդհանրապես: Որպես երկրի ղեկավար՝ ջանքերս կներդնեմ՝ գիտության նկատմամբ հարգանքը մեծացնելու համար»,- մասնավորապես ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա հայտնեց, որ այս տարվանից, ՀՀ Կառավարության որոշմամբ, մրցանակաբաշխության հետ կապված բոլոր ծախսերը ներառվել են պետբյուջեում:

Նշենք, որ Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակակիրներին ընտրող հանձնաժողովի անդամների թվում են Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, համաշխարհային ճանաչում ունեցող աստղագետներ:

Հիշեցնենք, որ այսօր Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակներ ստացան Ամստերդամի համալսարանի Անտոն Պանեկուկի անվան աստղագիտության ինստիտուտի պրոֆեսոր Էդվարդ Վան Դեն Հոյվելը, ՌԴ ԳԱ աստղագիտության ինստիտուտի պրոֆեսոր Ալեքսանդր Տուտուկովը, ՌԴ ԳԱ աստղագիտության ինստիտուտի պրոֆեսոր Լև Յունգելսոնի գիտական խումբը:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան