Մեր արդյունաբերությունը պայթեց Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք․ Սոֆյա Հովսեփյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ՝ որպես պահանջ, չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինձ համար անընդունելի է հողերի զիջման ճանապարհով խաղաղությունը: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ Factor.am-ի հետ զրույցում խոսելով իր ֆեյսբուքյան գրառման մասին, որում նա անդրադարձել էր ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի  հոդվածին և կարծիք հայտելով, որ Զուրաբյանին պետք է փոխանակել Դաշտային Ղարաբաղի հետ:

«Այստեղ Լևոն Զուրաբյանի խնդիրը չի: Խնդիրն առավել փիլիսոփայական էր, քան իրականում մարդիկ դարձրեցին: Այն մարդիկ, ովքեր գտնում են, որ մենք պետք է խաղաղություն ունենանք բացառապես հողերի զիջման ճանապարհով, ինձ համար դա անընդունելի է: Եվ ոչ միայն ինձ համար, այլ մարդկանց մեծամասնության համար, ում նաև պարոն Զուրաբյանն անվանել էր ազգայնամոլներ: Ես ոչ թե ունեմ խնդիր այդ անձի հետ, այլ ունեմ խնդիր այդ մոտեցման հետ»,- հավելեց նա:

Հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում ղարաբաղյան բանակցություններում փոխզիջումները, փոխզիջումն առանց տարածքներ զիջելու պատկերացնո՞ւմ է, պատգամավորը պատասխանեց. «Բանակցություններում միայն փոխզիջում չկա, բանակցություններում կան մի քանի մեխանիզմներ, և ես կարծում եմ, որ այստեղ կախված է նրանից, թե տվյալ երկիրը որքանով է գնահատում իր ուժը, իր շահն ու կարողությունները, որքանով է տանելու խնդիրն առաջ և որքանով է ենթարկվելու գերտերությունների կողմից այս կամ այն ճնշումներին»:

Սոֆյա Հովսեփյանի խոսքով՝ ցավալի փաստ է, որ տարիներ շարունակ այս մոտեցումն է եղել, և այսօր ժառանգել ենք մի վիճակ, որ այսօր բանակցություններում քննարկվում են փոխզիջումները: «Բայց արդեն իսկ վարչապետի կողմից հարցը հնչեցվեց, և առաջինն էր, ով համարձակություն ունեցավ ու հստակ միջազգային կառույցներում բարձրաձայնեց Արցախին որպես բանակցային կողմ ներգրավելու մասին»,- հավելեց նա:

Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականության մասին իր արտահայտած մտքին՝ Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ նրա պաշտոնավարման ժամանակահատվածում մեր սկսվեց երկրի արդյունաբերության կոտորածը, գյուղերը սկսեցին դատարկվել:

«Ես կարծում եմ, որ որևէ արդյունաբերություն պատերազմից չտուժեց, այլ սխալ քաղաքականության արդյունքում, որևէ գործարան մինչև օրս չի պայթել հակառակորդի ռմբակոծումից, այլ պայթել է սխալ քաղաքականությունից»,- ասաց պատգամավորը:

 

Մանրամասները՝ տեսանյութում: