Ես իմ խնամի-ծանոթ-բարեկամներին աշխատանքի չեմ տեղավորել. Մամիկոն Ասլանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ՝ որպես պահանջ, չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
Բոլորը

Վանաձոր համայնքը վերջին երկու տարվա ընթացքում 40% աճ է գրանցել, այս տարի՝ 14-15% աճ է կանխատեսվում։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց  Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։

«Վանաձոր համայնքը երկու տարում 220 մլն դրամ բյուջեի ճեղքվածք է փակել։ Քաղաքում ասֆալտապատման և խաղահրապարակների նորոգման աշխատանքներ ենք կատարել, շուտով այստեղ նաև հանրապետության առաջին բիզնես ֆորումն ենք անցկացնելու»,- նշեց Մամիկոն Ասլանյանը։

Նրա խոսքով՝ համայնքի ղեկավարը, երբ  մտնում է համայնքապետարանի շենք, պետք է մոռանա, թե որ կուսակցությունից է, հակառակ դեպքում՝ համայնքը հաջողություն չի ունենա։ «Ինձ թվում է՝ ես վայելում եմ վանաձորցիների աջակցությունը»,- նշեց Մամիկոն Ասլանյանը։

Խոսելով պարգևավճարներից, Վանաձորի քաղաքապետը նշեց, որ դրանք նորմալ են, եթե համայնքի տնտեսական քաղաքականությունը թույլ է տալիս։

Արձագանքելով Սուրեն Պապիկյանի հայտարարությանը, թե որոշ համայնքապետարաններում ամբողջությամբ խնամի-ծանոթ-բարեկամ համակարգով են աշխատանքի ընդունում, Մամիկոն Ասլանյանն ընգծեց. «Ես երկու տարվա ընթացքում խնամի, ծանոթ, նույնիսկ ազգականի աշխատանքի ընդունած չկամ»։

 

Նելլի Մելքոնյան