Կմշակվեն գրագողության դեմ պայքարի մոտեցումներ․ երկար սպասված արձագանք մտահոգություններին

Լուրեր

03.04.2026 | 17:49
Ամերիկյան կործանված ինքնաթիռի օդաչուն, հավանաբար, գերի է վերցվել իրանական ուժերի կողմից
03.04.2026 | 17:37
ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ Goal.com-ի
03.04.2026 | 17:25
Զելենսկին ամերիկյան պատվիրակությանը հրավիրել է Կիև՝ բանակցությունների և խնդրել ՌԴ-ին փոխանցել Զատկի հրադադարի առաջարկ
03.04.2026 | 17:13
Հենրիխ Մխիթարյանի նախկին մարզիչը սրտի երկու կաթված է ստացել մի քանի ժամում
03.04.2026 | 17:02
Մենք իշխանություն ենք փոխել, որ տենց խոսացողներ չլինեն․ ուզում եք մեր վրայով քայլե՞ք Երևանի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 16:51
Թրամփը զգուշացնում է` ԱՄՆ-ն հաջորդիվ կհարվածի Իրանի կամուրջներին և էլեկտրակայաններին
03.04.2026 | 16:40
Ջենարո Գատուզոն հեռացավ Իտալիայի հավաքականից
03.04.2026 | 16:32
Սևանա լճի ափին ապօրինի շինությունների ապամոնտաժումը շարունակվում է․ քանդվել են նաև Սեյրան Օհանյանի առանձնատան հատվածներ
03.04.2026 | 16:25
Ֆրանսիական կոնտեյներային նավն անցել է Հորմուզի նեղուցով
03.04.2026 | 16:17
ՀԸՖ․ Արթուր Ալեքսանյանը գորգում իր վերջնական խոսքը դեռ չի ասել
03.04.2026 | 16:06
Ղրիմում ռուսական Սու-30 կործանիչ է կործանվել
03.04.2026 | 15:55
«Տաք պահեք՝ կանցնի, դիմացեք»․ բնակիչներին վրդովվեցրել է կառուցապատողի պատասխանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 15:45
«Օրիոնը» լքել է Երկրի ուղեծիրը և շարժվում է դեպի Լուսին
03.04.2026 | 15:38
ՍԱՏՄ-ն ամփոփել է Զատկի տոնին ընդառաջ ձվի արտադրության և իրացման շուկայում իրականացված վերահսկողության արդյունքները
03.04.2026 | 15:27
5 հատ 35 հարկանի շենք են կառուցում, ո՞նց են պատկերացնում նման ծանրաբեռնվածություն տարածքում. բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերջերս հայտնի դարձավ, որ Բարձրագույն որակաորման կոմիտեն  նախաձեռնել է գիտության տարբեր բնագավառների մասնագետների մասնակցությամբ քննարկում, որը կհամակարգի եւ կմշակի գրագողության դեմ պայքարի մոտեցումներ:

Անդրանիկ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 15-ին` ժ. 15:00-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում։

Արդեն տևական ժամանակ է, ինչ գիտական շրջանակներում  գրագողության դրսեւորումների թեման լայնորեն քննարկվում է սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում։

Օրերս, փետրվարի 1-ին, այս կապակցությամբ   մի խումբ մասնագետներ նամակով դիմել են ՀՀ ԿԳՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանին՝ հայտնելով իրենց ծայրահեղ մտահոգությունը սոցցանցերում եւ լրատվամիջոցներում գրագողության շուրջ առանձին  գիտնականների  թիրախավորման վերաբերյալ և միաժամանակ հանդես գալով խնդրի լուծմանն ուղղված առարկայական քայլերին մասնակցելու պատրաստակամությամբ։

Ստորև նամակն ամբողջությամբ․

Հարգելի պարոն Գոգյան,

Մենք՝ ներքոստորագրյալներս, դիմում ենք Ձեզ բաց նամակով և ակնկալում ենք Ձեր միջամտությունն ու աջակցությունը հետևյալ հարցում:

Վերջին շրջանում սոցցանցերում և լրատվամիջոցներում գրագողության շուրջ առանձին գիտնականների թիրախավորումը ծայրահեղ մտահոգիչ է մեզ համար: Այն խաթարում է նրանց հեղինակությունը, ստեղծում է ակադեմիական դաշտին ոչ հարիր անհանդուրժողականության, մասնագիտական համագործակցության համար անառողջ մթնոլորտ, ինչպես նաև ապակողմնորոշող ազդեցություն է ունենում ուսանողների և երիտասարդ մասնագետների շրջանում: Մեր կարծիքով, ընտրված այս ձևը ընդունելի չէ ակադեմիական միջավայրում, քանի որ չի կարող հանգեցնել կառուցողական քննադատության և չի կարող նպաստել ոլորտի բարեփոխումների իրականացմանը։ Իսկ բարեփոխումներն, անկասկած, անհրաժեշտ են և հրատապ անդրադարձի կարիք ունեն։

Մենք համոզված ենք, որ բարեփոխումները պետք է սկսել ոչ թե մարդկանց վարկաբեկելով, այլ համագործակցելով և մշակելով գիտական աշխատանքների ներկայացման միասնական ընդունելի կանոններ և պատշաճ հետևելով դրանց:

Այդ կանոնների բացակայությունն է՝ դեռևս որպես խորհրդային ժամանակներից ստացված ժառանգություն, որ շարունակում է ակադեմիական անազնվության առումով խոցելի դարձնել ոչ միայն ավագ, այլև նոր սերնդի յուրաքանչյուր գիտաշխատողի հրապարակումները։ Միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ գրագողությունն այսօր հետևանք է ավելի մեծ խնդիրների, ինչպիսիք են բարձրագույն կրթության որակն ու ակադեմիական բարեվարքության խնդիրն առհասարակ:

Գրագողության դեմ պայքարելու միակ և արդյունավետ միջոցը գիտական գրագիտությունը բարձրացնելու ճանապարհն է։ Մենք հետաքրքրված ու պատրաստակամ ենք հոգեբանության ոլորտում ակադեմիական ազնվության հաստատմանն ուղղված բովանդակային քննարկումներում և քայլերում։

Այս կապակցությամբ առաջարկում ենք, որ ԲՈԿ-ը հնարավորինս արագ ձևավորի և համակարգի փորձագիտական խմբի աշխատանքները հետևյալ խնդիրների շուրջ.

  • Հոգեբանության ոլորտում ատենախոսություններին ներկայացվող պահանջների մշակում՝ ներառելով հիմնական դրույթների ձևակերպման ինչպես բովանդակային, այնպես և տեխնիկական չափանիշներ և ձևանմուշներ։
  • Մշակել հղումներ կատարելու միասնական ձևաչափ՝ հիմնվելով միջազգայնորեն ընդունված տարբեր ձևաչափերի վրա, ինչպիսիք են՝ APA, Chicago, MLA, Harvard, Vancouver և այլ։

Մենք պատրաստ ենք հանդիպել Ձեզ և լսել նաև Ձեր առաջարկություններն այս հարցի վերաբերյալ։ Պատրաստ ենք նաև համագործակցել ԲՈԿ-ի, ինչպես նաև բոլոր այն մասնագետների հետ, ովքեր մտահոգ են այս հարցում և մասնագիտական էթիկան բարձր են դասում անձնական շահից:

Հարգանքով՝

Ամիրյան Դավիթ, հ.գ.թ., դոցենտ, ԵՊՀ

Ասրիյան Էլինա, հ.գ.թ., դոցենտ, ԵՊՀ

Բաղդասարյան Լիլիթ, հ.գ.թ., դոցենտ, ՀՊՄՀ

Գարգրցյան Լիլիթ, հ.գ.թ., դոցենտ

Գևորգյան Դավիթ, ասիստենտ, ԵՊՀ

Խանամիրյան Իրինա, հ.գ.թ., դոցենտ, ԵՊՀ

Խաչատրյան Նարինե, հ.գ.թ., ԵՊՀ

Հարությունյան Ինգա, հ.գ.թ.

Հարությունյան Նարինե, հ.գ.թ., դոցենտ, ԵՊՀ

Հարությունյան Հասմիկ, կլինիկական հոգեբան, Հայաստանի հոգեվերլուծության ասոցիացիա

Հովհաննիսյան Հրաչյա, հ.գ.թ., դոցենտ, ԵՊՀ

Ղազարյան Իզաբելա, հ.գ.թ., ասիստենտ, ԵՊՀ

Մանուսյան Սոնա, հ.գ.թ., ԵՊՀ

Նադոյան Աննա, հ.գ.թ., Ուրարտու համալսարան

Նազարյան Նաիրա, հ.գ.թ., ՀՀ Ոստիկանության կրթահամալիր

Շահնազարյան Գոհար, ս․գ․թ․, դոցենտ, ԵՊՀ

Շահվերդյան Սեդա, դասախոս, ԵՊՀ

Ստեփանյան Աննա, հ.գ.թ., դոցենտ, ՀՖԿՍՊԻ

Ստեփանյան Լուսինե, կ.գ.թ., դոցենտ, ԵՊՀ

 

ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանն այս  նամակին պատասխանել է փետրվարի 4-ին՝ նշելով, որ ԲՈԿ-ն իր բոլոր նախաձեռնություններում առաջնորդվում է համագործակցային հարաբերություններով՝ միտում ունենալով որոշումների  հիմքում տեսնել խնդիրների լուծման  կառուցողական եւ արդյունավետ տարբերակներ։

«Կարեւորելով առկա համակարգային խնդիրների լուծման մեջ մասնակցելու Ձեր նախաձեռնությունը և բաց նամակում Ձեր կողմից  բարձրացրած հարցերը՝ ցանկանում եմ տեղեկացնել, որ վերջիններս վերաբերում են  գիտության և՛ առանձին բնագավառներին, և՛ միևնույն ժամանակ կրում են համակարգային բնույթ։

Հստակ սահմանելով առաջնային լուծում պահանջող խնդիրները՝  Կոմիտեն նպատակ ունի մոտ ապագայում  լուծման հնարավոր տարբերակների քննարկման համար  կազմել և հրավիրել տարբեր բնագավառների մասնագետներից բաղկացած  աշխատանքային խմբերի նիստեր, որոնցում, անշուշտ, կընդգրկվի Ձեր հանձնախումբը։

Եվս մեկ անգամ շնորհակալություն Ձեր պատրաստակամության եւ առաջարկների համար»,- ասված է  ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի  պատասխան նամակում։