ՊԵԿ-ը բյուջեն ապահովել է հավելավճարներ գանձելով․ դա տնտեսության համար կործանիչ է․ Գևորգ Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.03.2026 | 14:49
Ալեն Սիմոնյանն ընդունել է Կատարի Պետության նորանշանակ դեսպանին
30.03.2026 | 14:37
Կա՛մ մահացած է, կա՛մ ծայրահեղ վատ վիճակում. Թրամփը՝ Մոջթաբա Խամենեիի մասին
30.03.2026 | 14:31
Հայ մարզիկները ոսկե ու բրոնզե մեդալներ են նվաճել մուայթայի միջազգային մրցաշարում
30.03.2026 | 14:20
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.03.2026 | 14:13
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Ռուսաստանի հարավը. Տագանրոգում 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել
30.03.2026 | 14:05
Հետախուզվողներ են հայտնաբերվել․ ՆԳՆ
30.03.2026 | 13:56
Թրամփը դիտարկում է «Իրանից ուրանի հանելու ռազմական գործողության» հնարավորությունը. WSJ
30.03.2026 | 13:48
ԱԴԾ-ն Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան քարտուղարին մեղադրել է «հետախուզական գործունեության» մեջ․ նա կվտարվի երկրից
30.03.2026 | 13:40
Քրեական վարույթ է նախաձեռնվել՝ եկեղեցում Փաշինյանի հետ կապված միջադեպի առթիվ
30.03.2026 | 13:35
Սիները և Սաբալենկան՝ Մայամիի մրցաշարի հաղթողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 13:24
Իտալիայում թանգարանից գողացել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի նկարները
30.03.2026 | 13:16
Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
30.03.2026 | 13:07
Թրամփը հայտարարել է, որ դեմ չէ Ռուսաստանից Կուբա նավթի մատակարարումներին
30.03.2026 | 12:59
«Սանդերլենդը» Ֆինն Գերագուսյանին շնորհավորել է Հայաստանի հավաքականում նորամուտի առթիվ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
30.03.2026 | 12:50
Երեք օրում բացահայտվել է 232 հանցագործություն, գրանցվել է 32 ավտովթար. ՆԳՆ ոստիկանություն
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հետ

– Պարոն Պապոյան, Կառավարության ծրագրում թվային ցուցանիշներ գրեթե չկան: Դրա համար ձեր ընդդիմախոսներն ասում են, թե դա ոչ թե ծրագիր է, այլ կենացների ժողովածու: Ինչո՞ւ թվային ցուցանիշներ չեք ներառել:

– Կան թվային ցուցանիշներ: Քիչ են, բայց կան: Օրինակ, հաջորդ հինգ տարիների համար՝ միջինը 5% տնտեսական աճ։ Շատ կարևոր թվային ցուցանիշ՝ մենք նպատակադրված ենք հաջորդ հինգ տարիներին ՀՆԱ-ի կառուցվածքում արտահանումը հասցնել 43-45%-ին, այսօր մոտ 25% է: Սակայն ես չէի ուզենա Ձեր փաստարկին թվերով հակափաստարկ բերել: Ինձ համար շատ ավելի կարևոր է, թե կառավարության ծրագիրն ինչպիսի ռազմավարություն է: Ի վերջո՝ այն հնգամյա ծրագիր է, իսկ տնտեսության մեջ, ըստ էության, նման ծրագրերը ռազմավարություն անվանումն ունեն: Իսկ ռազմավարության մեջ հիմնականում նշված են այն ուղղությունները, սկզբունքներն ու առաջնահերթությունները, որոնցով Կառավարությունը պետք է աշխատի: Այդ առումով ծրագիրն ամբողջական է:

– Թվերի բացակայության պատճառով ձեր ծրագիրը շատ են նմանեցնում Հանրապետական կուսակցության ծրագրերին ու նշում են, որ դա նշանակում է պատասխանատվությունից խուսափում:

– Համաձայն չեմ: Ցանկացած կառավարության ծրագրից բխում են առանձին ենթածրագրեր կամ գործողությունների ծրագրեր, որոնք Կառավարությունն առաջիկա ամիսներին ըստ առաջնահերթությունների պետք է ներկայացնի: Դրանք իրենց մեջ ներառելու են կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր, որտեղ նշված են լինելու ժամկետները, գործողությունների կատարման պատասխանատուները, ուղղությունները և այն թվային արժեքները, որոնք ունենք և վերջնական արդյունքում պետք է ունենանք: Եթե գործողությունների ծրագրերում չլինեն այդ թվերը, այդ ժամանակ կարող ենք ասել, որ թվերի պակաս կա:

– Պարոն Պապոյան, ձեզ հակադարձում են նաև «Լուսավոր Հայաստան» կուսակությունից, թե մենք սպասում էինք, որ Կառավարության ծրագիրը կլինի ճանապարհային քարտեզի նման մի փաստաթուղթ, մինչդեռ նշված չէ, թե ինչպես պետք է անել այդ զարգացումը։

– Նորից համաձայն չեմ։ Մենք ունեինք մի շատ վատ պրակտիկա, որն այս Կառավարությունը 2019 թվականից իսպառ վերացրել է. դրա հիմքում ընկած է այդ թվից կախված չլինելու գաղափարը, երբ ՊԵԿ-ը կամ վարչական այլ մարմիններ իրենց վրա դրված պլանային ցուցանիշները չէին կարողանում կատարել: Այս տարվանից, նաև մեր խմբակցության առաջարկով ու հորդորով, ՊԵԿ-ն ամբողջապես հրաժարվել է այդ վատ պրակտիկայից:

Ո՞ր պրակտիկայից:

– Երբ ՊԵԿ-ն ամեն գնով ցանկանում է 100 տոկոս պլանային ցուցանիշ ապահովել: Սա տնտեսության համար հաճախ շատ ավելի վատ արդյունք է ունենում: Ավելի լավ է՝ ՊԵԿ-ը կատարի 97 տոկոս, քան մեծ դժվարությամբ, հավելավճարների տեսքով՝ 100 տոկոսով: Երբ ՊԵԿ-ը չի կարողանում կատարել իր պլանային ցուցանիշները, գնում է հարկ վճարող տնտեսվարողների մոտ և խնդրում, որ նրանք, ասենք, հունվարի վճարները կատարեն դեկտեմբերին: Եվ տնտեսվարողը վճարում էր: Հիմա դա ի՞նչ խնդիր է առաջացնում պետության համար և ի՞նչ օգուտ է տալիս: Պետության օգուտն այն էր, որ ՊԵԿ-ը 100 տոկոսով կատարում էր պլանային ցուցանիշները, բայց տնտեսության համար դա կործանիչ հետևանք էր ունենում, որովհետև այն տնտեսվարողը, որն իր շրջանառությունից հանում է 2 մլն, 4 մլն, 10 մլն դրամ և տալիս է ՊԵԿ-ին՝ որպես հունվարի կամ փետրվարի համար հարկային պարտավորությունների կատարման գումար, նա այդ գումարը հանում է իր շրջանառությունից: Այսինքն՝ նա այդ գումարով կարող էր արտադրության միջոցներ ձեռք բերել, նոր ներդրումներ անել, ապրանք ներմուծել, փոխանցում կատարել իր միջազգային գործընկերներին: Շատ հաճախ դա է նաև պատճառը, որ մենք հատկապես հունվար-փետրվար ամիսներին տնտեսության մեջ ունենում ենք բավականին վատ ցուցանիշներ: Նման պրակտիկ օրինակ բերեցի, որպեսզի մենք հասկանանք, որ հաճախ ամեն գնով նպատակադրված թվերին հասնելը կարող է շատ ավելի կործանարար հետևանք ունենալ:

– Այդ դեպքում ինչո՞ւ է Կառավարությունը բյուջե ներկայացնում, պլանավորում, թե հաջորդ տարի որքա՞ն եկամուտներ պետք է հավաքենք և ՊԵԿ-ի առաջ խնդիր է դնում: Այդ դեպքում ՊԵԿ-ը որքան կկարողանա եկամուտ հավաքել, այդքան էլ կառավարությունը թող ծախսի:

– Նորից համաձայն չեմ: ՊԵԿ-ի առաջ, այո՛, պետք է դնել պլանային ցուցանիշներ: Ամենօրյա ռեժիմով պետք է հետևել, թե որքանով է ՊԵԿ-ը կատարում այդ պլանային ցուցանիշները: Սակայն դրանց կատարումը չպետք է տեղի ունենա ամեն գնով և տնտեսությունից գումար հանելու միջոցով: Երբ մենք, օրինակ, հունվարին կարող էինք ունենալ 7 տոկոս տնտեսական ակտիվություն, բայց ունենում ենք 4 տոկոս ակտիվություն, ուրեմն այդ չափով գումար դուրս է եկել:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան