Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջը և «Ալեքս Տեքստիլ»-ը համագործակցության հուշագիր են կնքել

Լուրեր

10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունից տեղեկացնում են, որ ԿԳՆ Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջը և «Ալեքս Տեքստիլ» ՍՊԸ-ն այսօր կնքել են համագործակցության հուշագիր, որով կողմերը պարտավորվում են մասնագետներ պատրաստել միջին և նախնական /արհեստագործական/ մասնագիտական կրթական ծրագրերով՝ թեթև արդյունաբերության ոլորտի և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան:

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանն իր ողջույնի խոսքում կարևորել է նման համագործակցության կայացումը աշխատաշուկա-կրթություն կապի ամրապնդման համատեքստում: «Մեր պետության կարևորագույն հիմնասյուներից մեկը թեթև արդյունաբերության ոլորտն է, որի զարգացումը գերակա ուղղություններից մեկն է: Իսկ տնտեսության զարգացումն առանց միջին մասնագիտական և արհեստագործական կրթության զարգացման և մրցունակ կադրերի հնարավոր չէ: Համագործակցության այս մոդելը յուրահատուկ է նաև այն տեսանկյունից, որ գործատուն իր միջոցներով կադրեր է պատրաստում ոչ միայն իր արտադրական կառույցում ներգրավելու, այլև ոլորտը զարգացնելու և մրցունակություն ապահովելու նպատակով: Մրցունակ մասնագետների պատրաստումը նաև պետք է դիտարկել մեր երկրում աղքատության նվազման տեսանկյունից, որն այսօր կառավարության գերակայությունների շրջանակում է»,-նշել է նախարարի տեղակալը:

ԿԳՆ նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանն իր հերթին նշել է, որ հուշագրի ստորագրումը նշանակալի իրադարձություն է ՄԿՈՒ ոլորտում՝ ընդգծելով մասնավոր հատված-կրթության համագործակցության կարևորությունը: «Ներդրումային պայմանագրերի առումով սա իսկապես բացառիկ դեպք է, երբ մասնավոր բիզնեսը դեմքով շրջվում է դեպի կրթության ոլորտ ոչ միայն կառավարման խորհուրդներում ընդգրկվելու, կադրերի պատրաստման գործընթացում ներգրավվելու, այլ նաև ներդրումների կատարելու տեսանկյունից»,-նշել է Արտակ Աղբալյանը՝ շնորհակալություն հայտնելով «Ալեքս Տեքստիլ» ընկերությանը՝ համագործակցության համար:

«Ալեքս Տեքստիլ» ՍՊԸ-ի տնօրեն Մարատ Մովսիսյանի խոսքով՝ հուշագրի միջոցով հնարավորություն կընձեռվի քոլեջի ուսանողներին հետագայում աշխատանք գտնել ընկերությունում: «Իհարկե, մենք որևէ նախապայման չենք դնում, որ ուսանողները անպայման պետք է մեզ մոտ աշխատանքի անցնեն. մենք ուղղակի աշխատանքային գրավիչ պայմաններ ենք ստեղծելու նրանց համար: Ինչ խոսք, մենք ևս ունենք որակյալ կադրերի խնդիր: Բոլորս մեր տեղում՝ կառավարությունը, քոլեջը, «Ալեքս Տեքստիլ» ընկերությունը, պետք է մեկտեղենք մեր ուժերը՝ զարգացնելու մեր երկրի համար կարևորագույն թեթև արդյունաբերության ոլորտը»,-նշել է նա՝ հավելելով, որ հուշագրի շրջանակում Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջը կվերանորոգվի և կվերազինվի ժամանակակից սարքավորումներով:

Նշենք, որ համաձայն հուշագրի՝ կողմերը պարբերաբար իրականացնելու են մասնագետների պատրաստման և վերապատրաստման կարճաժամկետ դասընթացներ՝ ընկերության ներկայացրած առաջարկներին և պահանջներին համապատասխան, մշակելու են անհրաժեշտ մասնագիտական մոդուլներ՝ հաշվի առնելով աշխատանքների յուրահատկությունները և հեռանկարային զարգացումները,  ինչպես նաև ուսանողների համար կազմակերպելու են տեղեկատվական հանդիպումներ և ճանաչողական այցեր ընկերություն և այլն: Բացի այդ, կողմերն աջակցելու են միջին և նախնական մասնագիտական /արհեստագործական/ կրթական ծրագրերը հաջողությամբ ավարտած մասնագետների աշխատանքի տեղավորմանը, Երևանի և ՀՀ տարբեր տարածաշրջանների թեթև արդյունաբերության ոլորտի ընկերություններին որակյալ մասնագետներով համալրմանը և այլն: