Կառավարությունը բուհական իրավիճակին չմիջամտելու ռազմավարություն ունի. վարչապետ

Լուրեր

12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
Բոլորը

Գործադիրը հաստատել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնում Վարդան Ուռուտյանի ընտրության արդյունքները. տեղեկացնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:

Պետական բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է ՀՀ օրենսդրությամբ և բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով՝ ուսումնական հաստատության խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում:

Անդրադառնալով բուհերի ապաքաղաքականացման հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Դա շատ կարևոր հարց է, որովհետև այն եղել է մեր կառավարության և մեր քաղաքական գործունեության ուղեգիծը: Բայց այսօր նաև հնչում են այդպիսի մեղադրանքներ, որ բուհերում որևէ բան չի փոխվել, ինչպես նախկինում կար, այսօր էլ իրողությունները շարունակվում են: Պետք է արձանագրենք, որ կառավարությունը բուհական իրավիճակին չմիջամտելու ռազմավարություն ունի, և օրենքով չնախատեսված միջամտություններից մենք մեզ դուրս ենք դնում: Այդ առումով նշեցիք, որ խորհուրդների ինքնակառավարման ինստիտուտի հաստատման և ուժեղացման ճանապարհին մենք բավականին գործ ունենք անելու, այդ թվում նաև օրենսդրական փոփոխությունների տրամաբանությամբ: Կարծում եմ՝ այստեղ մենք պետք է նաև բուհերի դասախոսական կազմին, ուսանողներին առավել կառուցողական ակտիվություն ցուցաբերելու կոչ հղենք, որպեսզի ավելի շատ կարողանանք համագործակցել նոր բովանդակությունը ստեղծելու հարցի շուրջ և ուղղակի նեղ անձնավորված խնդիրների տրամաբանությունից դուրս գանք, որովհետև մեր խնդիրը իսկապես լուրջ համակարգային փոփոխություններ իրականացնելն է»: