Ցավում ենք, որ կորցնում ենք Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործունեության համար վերջին հարթակը. ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելություն

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

ԵԱՀԿ  ԱՄՆ առաքելությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մոտալուտ փակման կապակցությամբ  հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Միացյալ Նահանգները ցավում է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մոտալուտ փակման համար: Մենք ցավում ենք, որ կորցնում ենք Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործունեության համար վերջին հարթակը, քանի որ այդ գործունեությունն անգնահատելի օգնում էր հյուրընկալող երկրներին ամրապնդել հանձնառությունը ԵԱՀԿ սկզբունքներին և կառույցի նկատմամբ ստանձնած պարտավորություններին՝ հնարավորություն տալով երկխոսություն ստեղծել կառավարության և քաղաքացիական հասարակության միջև:

Մենք գնահատում ենք Գերմանիայի և Ավստրիայի նախագահությունների գործադրած ջանքերը, որոնք ուղղված էին Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգման հարցը փակուղուց հանելուն: Սակայն ցավում ենք, որ Ադրբեջանը հրաժարվեց համաձայնել երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգմանը՝ պահանջելով, որ գրասենյակը վերջ տա ականազերծմանն առնչվող մարդասիրական գործունեությանը: Չնայած ամիսներ շարունակ ԵԱՀԿ նախագահության գործադրած ջանքերին՝ այն չկարողացավ բոլոր կողմերին բավարարող լուծում գտնել գրասենյակի աշխատանքը երկարաձգելու համար:

Մենք գնահատում ենք Հայաստանի կառավարության համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ: Երևանյան գրասենյակը կարևոր դերակատարություն է ունեցել Հայաստանում՝ երկրին օգնելով իրագործել ԵԱՀԿ-ի նկատմամբ ստանձնած պարտավորությունները բոլոր 3 ուղղություններով՝ հարկային և կարգավոիչ բարեփոխումներ, աջակցություն իրավապաշտպաններին, կանանց հավասարություն և մեդիայի ազատություն: Այս բնագավառներում գրասենյակի կատարած աշխատանքը դրական արդյունք է ապահովել:

 Միացյալ Նահանգները կոչ է անում ԵԱՀԿ-ին շարունակել համագործակցությունը Հայաստանի Հանրապետության կառավարության և քաղաքացիական հասարակության հետ: Մենք դիմում ենք ԵԱՀԿ նախագահությանն ու գլխավոր քարտուղարին՝ կոչ անելով նոր տարբերակներ գտնել Հայաստանում և Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներկայությունն ապահովելու համար:

Եվ վերջում, Միացյալ Նահանգներն իր երախտագիտությունն  է հայտնում դեսպան Արգո Ավակովին ու նրա աշխատակազմին հատկապես վերջին ամիսներին, երբ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ապագան անորոշ էր, հրաշալի աշխատանք կատարելու ու  նվիրումի համար»,- ասվում է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ 2016 թվականի դեկտեմբերի վերջին ԵԱՀԿ մշտական խորհրդի լիագումար նիստի ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչը պնդել է, թե երկիրը չի պատրաստվում համաձայնություն տալ Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգման որոշմանը: Ադրբեջանական կողմի համաձայն՝ Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունը, մասնավորապես ռազմաքաղաքական ոլորտում, մտահոգություն է առաջացնում Ադրբեջանում:

Ադրբեջանցի ներկայացուցչի խոսքով՝ վերջին տարիներին լուրջ մտահոգության առիթ է դարձել ականազերծման հետ կապված Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունը, ինչը «հստակորեն հետկոնֆլիկտային վերականգնողական միջոցառում է»: Ադրբեջանը դժգոհություն է հայտնել, որ ԵԱՀԿ գրասենյակն աջակցություն է տրամադրում Հայաստանի մարդասիրական ականազերծման և փորձագիտական կենտրոնին Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում ականազերծման աշխատանքների հարցում:

Հայաստանի ներկայացուցիչը նիստի ընթացքում ընդգծել է, որ Ադրբեջանը հետևողականորեն փորձում է նվազեցնել ԵԱՀԿ-ի մշտական ներկայությունը Հարավային Կովկասում՝ հիշեցնելով, որ այն նախ նվազեցրել, այնուհետև պարզապես փակել է Բաքվում ԵԱՀԿ-ի գրասենյակը: Այժմ Ադրբեջանը փորձում է թիրախավորել տարածաշրջանում մնացած ԵԱՀԿ-ի առաքելությունները՝ «զրպարտություն և անհիմն մեղադրանքներ տարածելով»:

Նշենք նաև, որ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումները: Պատասխանելով News.am-ի հարցին, Բաբայանը նշել էր. «Իր խիստ ապակառուցողական մոտեցումներով Ադրբեջանը ԵԱՀԿ-ում հայտնվել է բացարձակ մեկուսացման մեջ: ԵԱՀԿ նախագահությունը, մասնակից երկրները, քարտուղարությունը` բոլորը սատարում են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը, և միայն Ադրբեջանն է, որ, չարաշահելով կազմակերպության կոնսենսուսի սկզբունքը, որի համաձայն նույնիսկ մեկ երկիր կարող է խափանել որոշումների ընդունումը, դեմ է հանդես գալիս ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության շարունակմանը, դրանով իսկ հակադրվելով ամբողջ կազմակերպությանը»: