Փողը կա, դպրոցը կա, ու՞մ եք սպասում․ վարչապետը զարմացած է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
Բոլորը

ՀՀ Կառավարության փետրվարի 6-ի նիստում ընդունվեց որոշման նախագիծ, որով կիրականացվեն Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված շենք-շինությունների քանդման (ապամոնտաժման) աշխատանքներ՝  քաղաքաշինության կոմիտեի հետ համաձայնեցված ծավալներին համապատասխան:

Քանդման ենթարկա է 6 դպրոց, որոնք ավելացան արդեն իսկ հաստատված սեյսմակայության խնդիր ունեցող 40 դպրոցների թվին, որոնք Ասիական զարգացման բանկի տրամադրած 80 մլն դոլարի վարկային ծրագրով պետք է վերակառուցվեն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցը զեկուցող տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց. «Փողը կա, դպրոցը կա, ո՞ւմ եք սպասում, ինչո՞ւ չենք գնում առաջ: Եթե կա համաֆինանսավորման խնդիր, ապա այն պետք է լուծել արագ, ինչո՞ւ ամեն շաբաթ մեկ դպրոցի հարց չենք լուծում։ Վարկային միջոցը վերցրել ենք, պետք է արդյունավետ և արագ այն օգտագործել»,- նկատեց վարչապետը:

Նշենք, որ Ասիական բանկի տրամադրած 80 մլն դոլարին պետք է գումարվի նաև Կառավարության 20 մլն դոլարի համաֆինանսավորումը։

Վարչապետը հարցի առնչությամբ խոսեց նաև դպրոցների վերակառուցման որակական չափանիշների մասին:

«Ավարտական կառույցի գլխին ոնց որ գրած լինի՝ պետական շինարարություն։ Տրամաբանությունը շատ երկար տարիներ մեր երկրում չի փոխվում, որ պետական շինարարություն է, կարող է մի քիչ ծուռ լինի, մի քիչ գույնը էն չլինի, մի քիչ որակը էն չլինի։ Է՝ պետական շինարարություն ա, էլի։ Բայց ասենք, երբ սեփական շինարարություն է, ամեն անկյունը ծյունինգ արած, մանրամասն։ Էս տրաբանությունն է պետք փոխել։ Հա, դե, դպրոց է, էլի, մեկ է՝ երեխեքը քանդելու են։ Դուք սարքեք, թող երեխեքը քանդեն, ոչ թե դուք քանդեք, երեխեքը քանդելու բան չունենան արդեն»:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Աղավնի Սուքիասյան