«Մեր առջև դրված խնդիրը մեծամասամբ լուծել ենք, բուհերի խորհուրդները 99%-ով ապաքաղաքականացված են»․ Արայիկ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

ՀՀ Կառավարության փետրվարի 6-ի նիստում ընդունվեց որոշման նախագիծ, որով հաստատեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները և Վարդան Էդիկի Ուռուտյանն ընտրվեց համալսարանի ռեկտոր:

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ բուհի խորհուրդն է ընտրել ռեկտորին, իսկ խորհուրդները գրեթե ապաքաղաքականացված են։

«Մենք մեր առջև դրված խնդիրը մեծամասամբ լուծել ենք, խորհուրդները 99%-ով ապաքաղաքականացված են»,-ընդգծեց նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ բուհերն ապաքաղաքականացնելու խնդիրը եղել է իրենց քաղաքական ուղեգիծը:

«Թեև այսօր հնչում են մեղադրանքներ, որ բուհերում որևէ բան չի փոխվել, ինչպես նախկինում կային, այսօր էլ նույն իրողությունները շարունակվում են, սակայն պետք է արձանագրենք, որ Կառավարությունը բուհական իրավիճակին չմիջամտելու ռազմավարություն ունի, հետևաբար՝ այսօր օրենքով չնախատեսված միջամտությունների տրամաբանությունից մեզ դուրս ենք դնում»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ առկա է նաև բուհերի դասախոսական կազմին և ուսանողներին առավել կառուցողական դարձնելու խնդիր։

Խոսելով իր ակնկալիքների մասին՝ վարչապետը նշեց, որ  բարձրագույն կրթության մեջ գիտահետազոտական աշխատանքը պետք է առավել մեծ ներկայություն ունենա:

«Մի շարք պետական գործառույթներ, որոնք գտնվում են գյուղնախարարության ներքո, կարող ենք արտապատվիրակել Ագրարային համալսարանին, որպեսզի մասնագիտական կարողությունները ներառվեն պետական կարևոր գործառույթների մեջ և ուսանողները կարողանան հնարավորություն ունենալ աշխատել: Այս առումով մեծ հույսեր ենք կապում Ագրարային համալսարանի հետ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Աղավնի Սուքիասյան