«Վեոլիա ջուրը» տուգանվեց 10 միլիոն դրամով, իսկ «Գազպրոմ Արմենիան» նախազգուշացվեց

Լուրեր

10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը նախազգուշացնելու մասին որոշում կայացրեց։ Խնդիրն այն է, որ այդ ընկերությունը էլեկտրական էներգիա արտադրող «Հրազդան 5» կայանի 2018 թվականի նոյեմբեր ամսվա գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ՀԾԿՀ է ներկայացրել օրենքի խախտմամբ։ Հանձնաժողով տեղեկություն պետք է ներկայացներ մինչև դեկտեմբերի 25-ը, մինչդեռ դա արել է դեկտեմբերի 28-ին։

Հանձնաժողովին չբավարարեց «Գազպրոմ Արմենիա»-ի ներկայացուցչի բացատրությունը, թե ժամկետով սահմանված ժամանակը գերազանցելը պայմանավորված էր առկա անճշտությունները վերացնելու անհրաժեշտությամբ։ ՀԾԿՀ-ն գտնում է, որ դա ժամկետի խախտմամբ փաստաթղթերը ուշ ներկայացնելու հիմք չէր կարող լինել։

«Գազպրոմ Արմենիա»-ն պետք է օրենքով նախատեսված ժամկետում տրամադրեր տեղեկություն, որից հետո միայն վերացներ անճշտությունները։ Մեկ այլ որոշմամբ ՀԾԿՀ-ն տուգանք կիրառեց «Վեոլիա ջուր» ընկերության նկատմամբ, որի վերաբերյալ վարույթ էր հարուցվել դեռ 2018 թվականի դեկտեմբերի 21-ին։ Խնդիրն այն է եղել, որ ընկերությունը խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման աշխատանքները կատարել է ժամկետների խախտումով։ Ընկերությունը պարզաբանել է, որ խախտման հիմնական պատճառը եղել է նոր համակարգերի կառուցման աշխատանքները երրորդ կողմի ֆինանսավորման ներդրումային ծրագրի շրջանակում իրականացումը, որի ընթացքում տրամադրվել են միայն միացման սխեմաներ, և կապալառու ընկերության կողմից աշխատանքների իրականացման ժամկետները։

Հանձնաժողովը նշեց, որ վերոնշյալ պատճառաբանության մասին փաստաթղթեր չի ներկայացրել։ ՀԾԿՀ-ն գտնում է, որ ընկերությունը թույլ է տվել միացման գործընթացին վերաբերող մեծաքանակ և տարաբնույթ խախտումներ, մասնավորապես, երրորդ եռամսյակում գրանցվել է նման 154 դեպք, ինչպես նաև դիմող անձանց միացման պայմանագիր է ներկայացրել օրենքի խախտմամբ։

Պարզ ասած, քաղաքացիները դիմել են «Վեոլիա ջուր» ընկերությանը՝ բաժանորդ դառնալու խնդրանքով, սակայն ընկերությունը հապաղել է նոր միացումներ կատարել և առաջարկել պայմանագրի կնքում, այսինքն՝ խախտել է օրենքով սահմանված ժամկետները։

«Վեոլիա ջուր» ընկերությունը տուգանվեց 10 000 000 դրամով։ Հանձնաժողովի անդամներից Մուշեղ Կոշեցյանը նշեց, որ «Վեոլիա ջուրը» տուգանվում է ոչ միայն հիմնավորման մեջ նշված, այլ նաև բազմաթիվ այլ խախտումների համար։ Թե՛ «Վեոլիա ջուրը», թե՛ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իրավունք ունեն որոշումները բողոքարկել երկամսյա ժամկետում։

Ռոբերտ Անանյան