Արցախը որոշիչ ձայն և ներգրավվածություն պետք է ունենա ԼՂ կարգավորման գործընթացում. ԱԳՆ խոսնակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
Բոլորը

Արցախի կարգավիճակն ու անվտանգությունը գերակա նշանակություն ունեն մեզ համար, Արցախը որոշիչ ձայն և ներգրավվածություն պետք է ունենա հակամարտության իրական և տևական կարգավորման գործընթացում: Փետրվարի 5-ին տեղի ունեցած ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Սա այն սկզբունքային դիրքորոշումն է, որը ներկայացվել է և՛ համանախագահներին, և՛ ադրբեջանական կողմին»,- հավելեց նա:

Աննա Նաղդալյանը հիշեցրեց, որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նախօրեին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հարցին՝ նշելով, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է և իր մասով մասնակցում է բանակցային գործընթացին:

«Հայաստանը բազմիցս է ներկայացրել կարգավորման գործընթացում իր մոտեցումները՝ բացարձակապես խաղաղ, բացարձակապես Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Արցախի կարգավիճակն ու անվտանգության ապահովումը գերակա առաջնահերթություններ են Հայաստանի համար: Բանակցությունների արդյունավետության բարձրացման համար էական նշանակություն ունի խաղաղությանը նպաստող մթնոլորտի ապահովումը, այդ թվում՝ վստահության և անվտանգության մեխանիզմների ամրապնդման միջոցով»,- ասաց ԱԳՆ խոսնակը:

 

Մանրամասները՝ տեսանյութում