Գագիկ Ծառուկյանի հետ կապված՝ ես խնդիր չունեմ, բայց Ծաղկաձորի ճոպանուղին պարոն Ծառուկյանինը չէ․ Կոտայքի մարզպետը՝ ճոպանուղին պետականացնելու և իր դեմ սկսված արշավի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
Բոլորը

Factor.amի զրուցակիցն է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը

-Պարո՛ն Պետրոսյան, Ձեր ֆեյսբուքյան էջով տեղեկացրել եք, որ 68 դրվագով դատական հայց եք ներկայացրել դատարան՝ պահանջելով Ձեզ վերաբերող վիրավորանք պարունակող գրագրության համար ներողություն խնդրել Ձեզանից, պահանջել եք ոչ նյութական վնասի փոխհատուցում։  Ինչո՞ւ որոշեցիք դատական ճանապարհով պայքար սկսել Ձեր հասցեին արվող հրապարակումների դեմ։

-Ժողովրդավարության և պետության կայացման կարևորագույն բաղադրիչներից է նաև դատական կարգով հանրության շրջանում, հասարակության տարբեր շերտերի միջև եղած տարաձայնությունների և վեճերի հարթումը։ Կոնկրետ իմ պարագայում գործ ունենք ակնհայտ վիրավորանք և զրպարտանք պարունակող գրագրության տարածման և ամիսներ տևած արշավի հետ, ուստի որոշեցի դատական կարգով այս հարցը լուծել։ Օրենքի գերակայության երկրում, բնականաբար, զերծ ենք մնում անձնական  և միջնորդավորված բարեխոսություններից և դիմել ենք դատարան։ Խոսքը մեկ պատասխանողի մասին է․ այդ 68 դրվագը մեկ մարդու է վերաբերվում, և, փաստորեն, ամիսներ տևած ապատեղեկատվության ֆոնի ներքո որոշակի կերպար ֆետիշացնեու գործընթացի առաջը, մեր այս քայլով, ուզում ենք առնել։

-Չե՞ք կարծում, որ Ձեր քայլը կարող է դիտարկվել իբրև ճնշում ազատ խոսքի վրա։

-Ես ինքս կողմնակից եմ կառուցողական քննադատության։ Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ ես ինձ քննադատողներին հրավիրել եմ քննարկման, որպեսզի կառուցողական բանավեճի արդյունքում ծնվի  ճշմարտությունն ու, ինչու չէ, շատ դեպքերում ես քննադատությունն ընդունել եմ որպես ի գիտություն։ Շատ հարցերում հղում եմ կատարել քննադատություններին և դրանցից կոնկրետ հետևություններ արել։

Սակայն, այս պարագայում մենք գործ ունենք հստակ զրպարտանքի և ակնհայտ պիտակավորելու և սևացնելու հետ, որը ես անընդունելի եմ համարում։ Ի դեպ, պատասխանողը տարածքային կառավարման նախկին ներկայացուցիչ է, նախկին իշխանության անդամ։ Ես և իմ թիմը մեր մարզում ականտեսն ենք նրա արածների, և շատ ավելի քննադատության արժանի գործիչ է, քան նվաստս, բայց մենք քաղաքական գնահատականից զատ, կոռեկտ չենք համարել այլ դաշտ բերել քննադատությունը։

-Չունե՞ք մտավախություն, որ Ձեզ այլևս չեն քննադատի, ոչ թե նրա համար, որ Դուք անթերի եք աշխատում, այլ նրա համար, որ չեն ցանկանա հայտնվել դատարաններում։

-Նման մտավախություն չունեմ․ սա ազատ խոսքի ճնշմանն ուղղված չէ, սա ուղղված է ատելության խոսքի ճնշմանը։

– Պարո՛ն Պետրոսյան, ինչո՞ւ եք դարձել թիրախ, ինչո՞վ եք պայմանավորում Ձեր անձի դեմ ուղղորդված գրոհները։ 

-Կոտայքի մարզն իր աշխարհաքաղաքական դիրքով, իր քաղաքական կշռով, իր յուրահատկությամբ, իր ուժային կենտրոններով տարբերվում է մյուս մարզերից և բարեփոխումները որոշ շրջանակների համար լինում են ցավոտ։ Այդ բարեփոխումների արդյունքում առերևույթ շահեր են խախտվում, ստատուս քվո է խախտվում, որը տասնամյակներ շարունակ եղել  և գործել է, գոհացրել է տարբեր ուժի կենտրոնների։ Հիմա մեր գործունեությունից, բնական է, որ տարբեր ուժի կենտրոններ պետք է տվայտվեն ու ջղաձգվեն և արշավ սկսեն։

-Ի դեպ՝ ինչպիսի՞ն են Ձեր հարաբերությունները ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ․ մամուլը գրել էր, որ ցանկանում եք պետականացնել Ծաղկաձորի ճոպանուղին։  Ինչպե՞ս  եք պատկերացնում այդ պետականացումը, երբ 50 տոկոս բաժնեմասը պատկանում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին, իսկ մյուս 50 տոկոսն էլ գրանցված է ԱՄՆ Արկանզաս նահանգում։

-Գործընկերային են հարաբերությունները։ Գագիկ Ծառուկյան անձի հետ կապված իմ հարաբերություններում որևէ խնդիր չկա, իսկ եթե խոսքը վերաբերում է ճոպանուղու տնօրինմանը, ապա պետք է ասեմ, որ ճոպանուղին տնօրինում է ՀԱՕԿ-ը, որի նախագահը Գագիկ Ծառուկյանն է այս պահին, բայց դա չի նշանակում, որ ճոպանուղին Գագիկ Ծառուկյանինն է։ ՀԱՕԿ-ին, Կառավարության 2004 թվականի որոշմամբ, ճոխանուղու կառավարումը տրվել է անժամկետ, որն այն իրականացնում է «Լեռնատուր» ընկերության միջոցով։ Ճոպանուղու բաժնետոմսերի 50%-ը պատկանում է «Հեսպեր Վենչըրս» ՍՊԸ-ին՝ գրանցված է ԱՄՆ-ի Արկանզաս նահանգում։ Ես առաջարկել եմ, որ ՀԱՕԿ-ը ճոպանուղու կառավարումը տա այնպիսի ընկերության, որի շահույթից մաս կհանվի մարզի տուրիստական ինդուստրիայի զարգացման համար  կամ կիրականացվեն զարգացման այնպիսի ծրագրեր, որոնք չի խանգարի այլ տնտեսվարողների մուտքը Ծաղկաձորի շուրջ 600 հեկտար զբաղեցնող ճոպանուղու տարածք։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

 

Աղավնի Սուքիասյան