Եթե Արցախի հարցում բանակցության բոլոր տարբերակները սպառված չլինեին, Սերժ Սարգսյանը կշարունակեր պաշտոնավարել. Անդրիաս Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը  «Հայաստանի կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանի հետ

Պարո՛ն Ղուկասյան,  այսօր հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործով վկայի կարգավիճակով մի քանի ժամ հարցաքննվել է: Ինչպե՞ս եք գնահատում դա, տևական ժամանակ Սերժ Սարգսյանին հարցաքննելու անհրաժեշտության մասին տարբեր հայտարարություններ էին հնչում։

– Ես ուզում եմ հիշեցնել, որ 2014 թվականի դեկտեմբերին՝ 4 տարի առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը պատգամավոր էր, նա խորհրդարան բերեց Սերժ Սարգսյանի իմփիչմենթի նախագիծը: Դրա հիմքում դրված էին ութ կետեր, որոնցով Նիկոլ Փաշինյանը տեսնում էր հիմնավոր կասկած, որ Սերժ Սարգսյանին կարելի է մեղադրել ծանր հանցագործությունների համար, այդ թվում՝ Մարտի 1-ի: Սա, ի վերջո, պիտի իր հանգուցալուծումը ստանա, որովհետև մարդկանց մոտ այդ հարցերը կուտակվում են:

– Այս գործով կալանավորված է միայն Ռոբերտ Քոչարյանը: Առաջիկայում հնարավոր համարո՞ւմ եք նոր կալանավորումներ՝ կարևոր դերակատարների։

– Դժվար է կռահել, ըստ իս՝ այդ գործի ձևակերպումն առ այսօր լիարժեք չէ, ինչը իրավաբանական շրջանակներում հարցեր է առաջացնում: Պետք է նշել, որ 2008-ին տեղի է ունեցել իշխանության յուրացում, և Սերժ Սարգսյանը եղել է այդ յուրացման շահառուն, Ռոբերտ Քոչարյանն այդ գործընթացում եղել է օժանդակող: Իրենք ունեցել են փոխադարձ հանցավոր համաձայնություն՝ մի իշխանություն յուրացնողին մյուսով փոխարինելու: Մենք այս գործում տեսնում ենք հատվածական մոտեցում, որը տեղ է տալիս Քոչարյանի աջակիցներին ասելու, թե նրա նկատմամբ հաշվեհարդար են տեսնում, և նրան ներկայացնում են որպես «զոհ»:

– Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք պետք է հարցաքննվի նաև Լևոն Տեր-Պետրոսյանը:

– Իշխանության յուրացման խնդիրը Հայաստանում կայուն երևույթ է դեռևս 1996 թվականից, և այն, ինչ տեղի է ունենում իշխանության փոփոխման հետ կապված, փոխկապակցված է: Եվ բոլոր մարդիկ էլ փոխկապակցված են: Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը մի թիմից են եղել, 1996 թվականից նրանք մասնակցում են Հայաստանում և Արցախում իշխանության յուրացման գործընթացներին: 2008 թվականին նրանց միջև ջրբաժան տեղի ունեցավ, իրենք այդ իրադարձություններով բաժանվեցին, բայց դա հանցավոր համագործակցություն էր, որը 3 տասնամյակ հետ է շպրտել Հայաստանը զարգացումից:

– Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նույնիսկ  չի կարող քննարկվել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը, որին հաջորդեց Ադրբեջանի արձագանքը, թե արդյո՞ք դա նշանակում է բանակցություններից հրաժարում: Արցախյան գործընթացում ի՞նչ ակնկալել հաջորդիվ:

– Մենք երկու իրականության մեջ ենք ապրել և ապրում, երբ կա բանակցային գործընթաց, որի առարկան է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը, և երկրի ներսում ինչ-որ քարոզչություն, որով փորձ են արել քողարկել իրողությունը։ Իրականում և՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը համաձայն են եղել տարածքների զիջմանը: Հիմա իրավիճակը փոխվել է, Ալիևը հայտնվել է միջազգային ճնշման տակ, նա սպառել է իր կարողությունը՝ մերժել Մինսկի խմբի ֆորմատով խաղաղ առաջարկությունները, և այդ դերն անցել է հայկական կողմին։ Հիմա հայկական կողմն է փորձում գտնել տարբերակներ՝ ինչպես հետաձգել կամ շրջանցել խնդիրը:

– Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում հայտարարեց, թե Արցախյան հիմնախնդիրը հակամարտության երեք կողմերի օրակարգի հարցն է, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբն ընդամենը հարթակ է։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, փաստորեն՝ Հայաստանը ևս պաշտոնապես հակամարտության կողմ է հռչակվում, մինչդեռ նախկին իշխանությունները մշտապես ասում էին, որ հակամարտության կողմերն են Արցախը և Ադրբեջանը:

– Ասել, որ դա ընդամենը հարթակ է բանակցություններրի համար, ճիշտ չէ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկություններ են անում կողմերին, որոնք դա կա՛մ ընդունում են, կա՛մ ոչ։ Այսինքն՝ դա այդքան էլ հարթակ չէ, որտեղ գնում են և բանակցություններ են վարում: Եթե Հայաստանը, Արցախն ու Ադրբեջանը պատրաստ են ուղիղ բանակցությունների, դա այլ ֆորմատ է, և դրա համար քաղաքականություն է պետք իրականացնել, հավանաբար՝ հենց դա նկատի ուներ Փաշինյանը:

– Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական փոխօգնության դաշինք կնքելու անհրաժեշտության կա՞: Նման պահանջ է օրերս առաջադրել ՀՅԴ-ն, նաև ԱԱԽ քարտուղարը նշեց, որ դա շատ կարևոր է: Այդպիսի դաշինքի ստորագրումն արդյո՞ք անհրաժեշտ եք համարում:

– Սերժ Սարգսյանն ասել էր, որ ՀՀ-ն կճանաչի Արցախի Հանրապետությունը, եթե Ադրբեջանը հարձակվի, քանի որ ՀՀ-ն իրեն համարում է Արցախի անվտանգության երաշխավորը: Մենք տեսանք, որ 2016 թվականին Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, բայց Հայաստանն իր քաղաքական հայտարարությունը չկատարեց:

– Ինչո՞ւ:

– Պայմանագրային պատերազմի դեպքում մի կողմը հաստատ գիտի, որ իր հարձակման հետևանքով բացասական հետևանքներ չեն լինի: Հակառակ դեպքում՝ երբեք Ադրբեջանը չէր գնա նման քայի, եթե երաշխիք չունենար, որ Արցախի կարգավիճակը կշարունակի մնալ անորոշ: Այդ հարցում սպառված են բոլոր խնդիրները, որոնք կխանգարեին Արցախի ճանաչման հարցում: Համատեղ ռազմական պայմանագիր կնքելը 2016 թվականին մի գործիք էր, թե ինչպես կարելի է խուսափել միջազգային հանրության առջև արված հայտարարությունից, որ Հայաստանի Հանրապետությունը կճանաչի Արցախի Հանրապետությունը։ Հիմա, իմ կարծիքով, Դաշնակցությունն այդ հարցում լիովին անկեղծ չէ:

– Ես ճիշտ հասկացա՝ Դուք կողմ եք Հայաստանի կողմից Արցախի ճանաչմանը:

– Խնդիրը, իմ կարծիքով, ավելի քան երկար տևեց, ՀՀ-ի համար ես այլ տարբերակ չեմ տեսնում: Որովհետև մտածել, որ Մինսկի ֆորմատով մենք անվերջ բանակցելու ենք, և  անընդմեջ հորինել մեթոդներ, թե ինչպե՞ս մերժել Մինսկի խմբի համանախագահների առաջարկները, լուրջ չէ: Սպառված են բոլոր այդ եղանակները: Եթե որևէ բան սպառված չլիներ, Սերժ Սարգսյանը կշարունակեր պաշտոնավարել։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան