Ինչպես է «Իմ քայլը» շտաբի պետն ընտրվել դպրոցի կառավարման խորհրդի անդամ․ ահազանգ Մրգավետի դպրոցից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.03.2026 | 14:49
Ալեն Սիմոնյանն ընդունել է Կատարի Պետության նորանշանակ դեսպանին
30.03.2026 | 14:37
Կա՛մ մահացած է, կա՛մ ծայրահեղ վատ վիճակում. Թրամփը՝ Մոջթաբա Խամենեիի մասին
30.03.2026 | 14:31
Հայ մարզիկները ոսկե ու բրոնզե մեդալներ են նվաճել մուայթայի միջազգային մրցաշարում
30.03.2026 | 14:20
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.03.2026 | 14:13
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Ռուսաստանի հարավը. Տագանրոգում 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել
30.03.2026 | 14:05
Հետախուզվողներ են հայտնաբերվել․ ՆԳՆ
30.03.2026 | 13:56
Թրամփը դիտարկում է «Իրանից ուրանի հանելու ռազմական գործողության» հնարավորությունը. WSJ
30.03.2026 | 13:48
ԱԴԾ-ն Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան քարտուղարին մեղադրել է «հետախուզական գործունեության» մեջ․ նա կվտարվի երկրից
30.03.2026 | 13:40
Քրեական վարույթ է նախաձեռնվել՝ եկեղեցում Փաշինյանի հետ կապված միջադեպի առթիվ
30.03.2026 | 13:35
Սիները և Սաբալենկան՝ Մայամիի մրցաշարի հաղթողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 13:24
Իտալիայում թանգարանից գողացել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի նկարները
30.03.2026 | 13:16
Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
30.03.2026 | 13:07
Թրամփը հայտարարել է, որ դեմ չէ Ռուսաստանից Կուբա նավթի մատակարարումներին
30.03.2026 | 12:59
«Սանդերլենդը» Ֆինն Գերագուսյանին շնորհավորել է Հայաստանի հավաքականում նորամուտի առթիվ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
30.03.2026 | 12:50
Երեք օրում բացահայտվել է 232 հանցագործություն, գրանցվել է 32 ավտովթար. ՆԳՆ ոստիկանություն
Բոլորը

Արարատի մարզի Մրգավետ համայնքի դպրոցում հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, տեղի է ունեցել տնօրենի ընտրություն՝ կառավարման խորհրդի 8 անդամների ներկայությամբ, պահպանվել է օրենքի տառը, հավասարաչափ ժամանակ է տրվել տնօրենի 4 թեկնածուներին դպրոցի՝ իրենց զարգացման ծրագիրը ներկայացնելու համար․ այսինքն՝ իրավաբանորեն այդ մրցույթը անցել է օրենքին համապատասխան։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արարատի մարզի Մրգավետ համայնքի դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Լուսինե Արշակյանը։

Նա, սակայն, նշեց, որ մինչ տնօրենի ընտրությունն են տեղի ունեցել որոշ զարգացումներ, որոնց նախապատմությունը հետևյալն է․ դեռևս նոյեմբեր ամսին, երբ ՀՀ-ն պատրաստվում էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների, բոլոր մարզերում տեղակայվում էին շտաբեր, և այս դեպքում «Իմ քայլը» դաշինքի շտաբը տեղակայվել էր դպրոցի տնօրենի թեկնածու առաջադրված Արևիկ Թարվերդյանի բակում, իսկ շտաբի պետ է ընտրվել Մհեր Գևորգյանը։

«Հոկտեմբերի 25-ին դպրոցի գործող տնօրենն անցավ թոշակի, որից հետո մենք հայտարարեցինք դպրոցի տնօրենի թափուր հաստիքի համար մրցույթ։ Այդ ընթացքում՝ նոյեմբերի առաջին տասնօրյակում, մարզպետարանի լիազոր մարմինը փոխեց իր ներկայացուցիչներին՝ Սիմոնյան Նելլին մնաց նույն կազմում, իսկ Մարգարյան Մարոն եկավ փոխարինելու լիազոր մարմնի նախորդ ներկայացուցչին։ Փոխվեց նաև Կրթության և գիտության նախարարության թեկնածուն, ում հաջորդեց Գևորգյան Մհերը, որը նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին եղել է «Իմ քայլը» դաշինքի շտաբի պետը Մրգավետ համայնքում։ Մյուս թեկնածուն ևս փոխվեց, ում հաջորդեց Հովհաննես Պողոսյանը՝ դառնալով դպրոցի կառավարման խորհրդի անդամ, իսկ Արևիկ Թարվերդյանը Պողոսյան Հովհաննեսի հարսն է։ Հարգելի՛ լրատվամիջոցներ, մի փոքր գյուղում, որտեղ դպրոցն ունի ընդամենը 336 աշակերտ, արդյոք պատահականությո՞ւն է, որ թոշակի անցած տնօրենից հետո արագ փոխեցին լիազոր մարմնի անդամներին, համայնքի ներկայացուցչին տրվեց հրահանգավորում։ Պատահականությո՞ւն է արդյոք, որ ամբողջ գյուղից դպրոցի կառավարման խորհուրդ ներմուծվեց նաև Հովհաննես Պողոսյանը և Պողոսյան Անդրանիկը, վերջինս, ի դեպ, չունի բարձրագույն կրթություն և կրթական ոլորտի հետ որևէ կապ»,- հարցադրում հնչեցրեց Մրգավետ համայնքի դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Լուսինե Արշակյանը՝ նշելով, որ դպրոցի կառավարման խորհրդի անդամների կազմը փոխվել է նոյեմբերի առաջին տասնօրյակում, որից հետո նոր հայտարարվել է տնօրենի թափուր տեղի համար մրցույթ։

Մրգավետ համայնքի դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Լուսինե Արշակյանը նշեց, որ իր համոզմամբ՝ այդ ընտրությունները դեռևս նոյեմբեր ամսից են եղել պլանավորված:

«Ամբողջ համայնքում, երբ ասում էին, որ դուք ունեք դպրոցի նոր տնօրեն, ես վեճի էի բռնվում, որ դպրոցի տնօրենը նշանակովի չէ, ընտրովի է։ Բայց դուրս եկավ, որ ճիշտ էին ասում։ Փաստորեն դուրս եկավ, որ ես, որպես կառավարման խորհրդի նախագահ, տեղյակ չէի»,- ասաց Արշակյանը։

Ասուլիսն ամփոփելով՝ նշեց․ «Փաստորեն 2018 թվականի նոյեմբերի սկզբին փոխվել են դպրոցի կառավարման խորհրդի անդամները, ԿԳՆ-ից զանգ է եղել նախարարության նախկին անդամին՝ Մեսրոպյան Աշոտին, և նրան զգուշացրել են, որ նա այլևս չի հանդիսանում կառավարման խորհրդի անդամ և հայտնել, որ այդ լիազորությունները կատարում է Մհեր Գևորգյանը, որը 20 օր անց դարձել է Մրգավետում «Իմ քայլը» դաշինքի շտաբի պետը, ով եղել է հաղթող տնօրեն Արևիկ Թարվերդյանին ձայն տվողներից մեկը։ Չէի ուզենա, որ Արարատի մարզում շարունակվեին ուղղորդված և սլաքավորված դպրոցի տնօրենների ընտրությունները։ Օրինակ՝ Արարատի թիվ 1 դպրոցը չունի դպրոցի տնօրեն, ժամանակային գոտի է արդեն խախտվել։ Արդեն կան խոսակցություններ, որ Ավշարի դպրոցում, որտեղ պետք է կայանա դպրոցի տնօրենի ընտրություն, թեկնածուների անունները հույժ գաղտնի են պահվում, և կան խոսակցություններ, որ հնարավոր է կամ հավանական է, որ տնօրեն ընտրվի Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի քեռու հարսը։ Չէինք ակնկալում, որ Արարատի մարզը պետք է դառնա հսկա ճաշաման, որից պետք է հերթական անգամ օգտվեն մարզպետի մերձավորները»։

Factօr.am-ը  ներկայացված իրավիճակի շուրջ կփորձի մեկնաբանություն ստանալ նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանից և ԿԳ նախարարությունից։

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղավնի Սուքիասյան