ԵՊՀ-ում ուսանողական նոր նախաձեռնություն է ձևավորվել․ «Ուսանողական-քաղաքացիական ճակատ»-ի դիմումը Գևորգ Մուրադյանին

Լուրեր

12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
Բոլորը

Հունվարի 22-ին տեղի ունեցած ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում ԵՊՀ բարձրագույն կառավարման մարմնի նախագահ է ընտրվել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Գևորգ Մուրադյանը։

Նիստից հետո ուսանողական նոր նախաձեռնություն է ձևավորել․ գրում է restarttimes.am-ը։

«Ուսանողական-քաղաքացիական ճակատ» նախաձեռնությունը դիմում է ներկայացրել նորընտիր նախագահ  Գևորգ Մուրադյանին՝  նոր գործընթացի սկիզբ հայտարարելով։

Ուսանողների դիմումի մեջ մասնավորապես նշվում է․

«Մենք՝ ԵՊՀ ուսանողներս, Ձեզ դիմում ենք պահանջով. կոչ ենք անում սեղմ ժամկետներում ձեռնամուխ լինել մեր կողմից առաջ քաշված պահանջների իրականացմանը։ Դուք, լինելով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր նախագահ, պետք է որ քաջատեղյակ լինեք, թե ինչ խնդիրներ կան Մայր բուհում, որոնցից մեզ համար առավել խնդրահարույց են.
1. ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնավորումը, ում պաշտոնավարման տարիներին կոռուպցիան և ամենաթողությունը ահռելի չափերի են հասել,
2. ԵՊՀ-ում գործող ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի բարձիթողի կարգավիճակը, որի գործունեության հիմնական նպատակը Հանրապետական կուսակցության քարոզչամեքենային ծառայելն է,
3. ԵՊՀ-ում գործող ուսանողական խմբակի՝ այսպես կոչված ուսանողական խորհրդի ոչ լեգալ կարգավիճակը 2014 թվականից, քանի որ ուսանողական խորհուրդը գործել է իր իսկ կանոնադրությունը ոտնահարելով՝ համագումարներ չանցկացնելով»։

«Ուսանողական-քաղաքացիական ճակատ» նախաձեռնության անդամներն իրենց դիմումի մեջ ներկայացրել են նաև մատնանշած խնդիրների լուծման հնարավոր տարբերակները, որոնց թվում նաև ԵՊՀ գործող ռեկտոր Արամ Սիմոնյանին անվստահություն հայտնելն է։

 

Նելլի Մելքոնյան