Հայաստան-ԵՄ կրթական նոր երկխոսություն. ԿԳ փոխնախարարն ընդունել է Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը

Լուրեր

10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Բոլորը

ՀՀ ԿԳՆ-ից տեղեկացնում են, որ ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ  Անափիոսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող  Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին` ԿԳ փոխնախարարն ընդգծել է, որ կրթության բնագավառը Հայաստանի նոր կառավարության գերակայություններից է, և այդ համատեքստում Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում այն  կարևոր ուղղություն է:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Եվրոպական Միության աջակցությամբ Հայաստանում իրականացվող կրթական ծրագրերի ընթացքը: Կողմերն առանձնակի կարևորել են նաև հետագա համագործակցության շրջանակը:ԿԳ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը նշել է, որ 2018թ. դեկտեմբերին կայացած ԵՄ-ՀՀ գործընկերության կոմիտեի նիստին ՀՀ ԿԳՆ-ի անունից հանդես է եկել նոր երկխոսություն սկսելու առաջարկությամբ՝ հիմնված կրթության զարգացման պլատֆորմի վրա, որը տեղ է գտել հանդիպման ընթացքում ընդունված գործառնական եզրակացությունների մեջ։

Վասիլիս Մարագոսը փոխանցել է ԵՄ ներկայացուցիչների պատրաստակամությունը կրթության ոլորտի զարգացման նորարական գաղափարները քննարկելու վերաբերյալ՝ միաժամանակ կարևորելով դրանց ազդեցությունը  տնտեսության տեխնոլոգիական ճյուղերի զարգացման վրա:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև  Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում կրթական երկխոսության  նախապատրաստական աշխատանքներին վերաբերող  մի շարք հարցեր: