ՀՀ գլխավոր հյոպատոս Արմեն Բայբուրդյանն այցելել է Գլենդեյլի Թոմաս Ջեֆերսոն տարրական դպրոց

Լուրեր

05.06.2026 | 11:29
Տիրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
05.06.2026 | 11:28
Լավրովը ԵՄ-ին ինտեգրվելու հարցով հանրաքվե անցկացնելու կոչ է արել ՀՀ-ին
05.06.2026 | 11:20
Հայ շախմատիստների արդյունքները կանանց ԵԱ-ի վերջին տուրից առաջ
05.06.2026 | 11:05
Ընտրակաշառք, հարկադրում, խոչընդոտում․ ընտրական հանցագործությունների գործերով մեղադրյալների թիվը հասել է 40-ի
05.06.2026 | 10:57
«Կոմոն» հետաքրքրված է Սպերցյանով, Ֆաբրեգասը զանգել է հայ ֆուտբոլիստին
05.06.2026 | 10:49
Արման Սահակյանը երկու ամսով կալանավորվեց
05.06.2026 | 10:44
Ձերբակալվել են Արմեն Աշոտյանն ու Գայանե Գասպարյանը
05.06.2026 | 10:38
Էլինա Ավանեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ
05.06.2026 | 10:33
«Ընտրեք Ռոբերտ Քոչարյանին», «Էգուց փողի օր ա». ՀԿԿ-ի նոր գաղտնալսումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 10:25
Պուտինը ԵՄ-ին ինտեգրման Հայաստանի ծրագրերը «մտահոգություն առաջացնող» է անվանել
05.06.2026 | 10:10
Կիբեռանվտանգության հարցերը՝ RISE 2026-ի քննարկման առանցքում
05.06.2026 | 09:55
Ռուբլին արժեզրկվում է․ արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 5-ի դրությամբ
05.06.2026 | 09:40
Արմեն Աշոտյանի մասնակցությամբ Բրյուսովի գույքի գործով 7 անձի ձերբակալելու որոշում է կայացվել․ ՔԿ
05.06.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.06.2026 | 02:00
ՌԴ-ից մարդկանց ստիպելով բերում են իրենց օգտին քվեարկելու․ Փաշինյանը՝ «Ուժեղ Հայաստանի» մասին․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ գլխավոր հյոպատոս Արմեն Բայբուրդյանն այցելել է Գլենդեյլի Թոմաս Ջեֆերսոն տարրական դպրոց՝ Գլենդեյլի դպրոցների միացյալ շրջանի խորհրդի նախագահ Գրեգ Գրիգորյանի, խորհրդի անդամներ Արմինա Կարապետյանի, Շանթ Սահակյանի, Նաիրի Նահապետյանի և Գլենդեյլի դպրոցական համակարգի կառավարիչ  Ուինֆրիդ Ռոբերտսոնի ուղեկցությամբ:

«Դպրոցի սաները գլխավոր հյուպատոսին դիմավորեցին աղուհացով և հայերեն ողջույնի խոսքով: Գլխավոր հյուպատոսը շրջեց դպրոցի դասասենյակներում, ծանոթացավ և զրուցեց հայ և օտարազգի աշակերտների հետ, հետևեց դասաժամերի ընթացքին, ծանոթացավ աշակերտների՝ հայերեն լեզվի, հայ գրականության ու պատմության իմացության մակարդակին:

Գլենդեյլի հանրային դպրոցների FLAG ծրագրի հայերեն բաժնի պատասխանատու Միգանույշ Մելքոնյանը ՀՀ գլխավոր հյուպատոսին ներկայացրեց երկլեզու ուսուցման հայկական բաժնի աշխատանքները:  Գլենդեյլի դպրոցների միացյալ շրջանի խորհրդի անդամները գլխավոր հյուպատոսին ներկայացրել են հայերենի ուսուցման մեթոդներն ու հաջողությունները: Դպրոցի հայ աշակերտները ՀՀ գլխավոր հյուպատոսին ներկայացրին հայ գրականության ու երաժշտական նմուշների գեղեցիկ կատարումներով:

Իր խոսքում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը բարձր  գնահատեց FLAG ծրագիրը, որը հնարավորություն է ընձեռում Գլենդեյլի ամերիկյան հանրային դպրոցներում սովորել գրեթե բոլոր առարկաները և խոստացավ աջակցություն ցուցաբերել այդ ծրագրին»:

Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ-ում գործող հայկական երկու կրթօջախների՝ Սբ Նահատակաց Ֆերահեան երկրորդական և ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան վարժարանների վրա թուրքական դրոշներ էին փակցվել: