Դպրոցական ծրագրերում ներառված առարկաները կվերանայվեն. նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 13:08
ԱՄՆ-ը սպառնում է արգելափակել Ուկրաինային զենքի մատակարարումը՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածների պատճառով․ FT
12.10.2026 | 12:59
Մի՛ սպասեք, որ մեր տեսուչները գան և կասեցնեն ձեր գործունեությունը․ Ավինյանը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:48
Առաջարկում եմ COP17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
12.10.2026 | 12:34
Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինն ու 2 երեխաները տուժող են ճանաչվել
12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
Բոլորը

Բոլոր հայագիտական առարկաները վերանայվելու են, ուսումնական ծրագրերը՝ նույնպես, և մինչև 2023 թվականն ունենալու ենք ամբողջությամբ նոր առարկայացանկ: Այս մասին հունվարի 31-ին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Ես կարևորում եմ բոլոր հայագիտական առարկաները, պարզապես բոլոր առարկաները, այդ թվում՝ հայագիտականները, վերանայվելու են»,- ասաց նախարարը՝ նշելով, որ այդ մասին ասել է Ազգային ժողովի բարձր ամբիոնից, և վերանայումը վերաբերելու է նաև Հայ եկեղեցու պատմություն առարկային:

Նախարարը նշեց, որ իրականացվելիք բովանդակային վերանայումների պատճառներից է այն, որ կան բողոքներ աշակերտների ծանրաբեռնվածության և ծրագրերի անհամապատասխանությունների հետ կապված: «Կան բողոքներ նաև տարբեր առարկաներում նույնաբովանդակ նյութերի մատուցման հետ կապված, այսինքն՝ նույն Հայ եկեղեցու պատմության, Հայրենագիտության, Հայ ժողովրդի պատմության, Ռազմագիտության, նույնիսկ Երգի դասագրքերում կան կրկնություններ: Ծնողները շատ են բողոքում, որ երեխաները շատ ծանրաբեռնված են»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ քննարկվողների թվում է նաև Շախմատ առարկան:

Արայիկ Հարությունյանը նաև նշեց, որ վաղը տեղի կունենա քննարկում՝ կապված դասագրքերի ծանրության հետ. «Դասագրքերի ծանրության հետ կապված բազմաթիվ բողոքներ կան: Գուցե որոշում և լուծում լինի, որ դասագրքերը լինեն երկհատոր՝ առաջին և երկրորդ կիսամյակների համար»: Դասագրքերի բովանդակային վերանայումները, ըստ նախարարի, կիրականացնեն մասնագետները:

Ինչ վերաբերում է ոչ պրոֆեսիոնալ ուսուցիչների խնդրին, նախարարը նշեց, որ կմշակվեն մեխանիզմներ, որ ժամանակի ընթացքում պրոֆեսիոնալները մնան դպրոցում:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Աղավնի Սուքիասյան