Կլոր սեղան-քննարկում՝ երեխաների առցանց անվտանգության ապահովման վերաբերյալ
Հասարակություն
29.01.2019 | 17:32Փետրվար ամսին նախատեսվող «Ապահով համացանց» շաբաթվա շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր կազմակերպվել էր կլոր սեղան-քննարկում, որի ընթացքում անդրադարձ է կատարվել վերոնշյալ ոլորտում տարբեր ծրագրերի իրականացման և համակարգման աշխատանքներին, ինչպես նաև երեխաների առցանց անվտանգության ապահովման գերակայություններին և այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումներին. տեղեկացնում է նախարարության լրատվական վարչությունը:
Հանդիպմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների, ոլորտում գործող միջազգային և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև հեռահաղորդակցության ընկերությունների ներկայացուցիչներ և փորձագետներ: