Կիրականացվեն հայ-իտալական համատեղ գիտական ծրագրեր

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Հունվարի 25-ին ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ընդունեց պաշտոնական այցով Երևանում գտնվող Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտական խորհրդի պատվիրակությանը՝ խորհրդի նախագահ, պրոֆեսոր Մասիմո  Ինգուշոյի գլխավորությամբ:

Հանդիպման նպատակը 2018 թ. հուլիսի 31-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի և Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտական խորհրդի միջև գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման  հուշագրի շրջանակներում համագործակցության ծրագրի ստորագրումն էր:

Սամվել Հարությունյանը հյուրերին ներկայացրեց Գիտության կոմիտեի գործառույթները, միջազգային գիտական համագործակցության ուղղությամբ կատարած հիմնական աշխատանքները, կնքված պայմանագրերն ու հուշագրերը, հայ և արտերկրի  գիտնականների կողմից համատեղ իրականացվող և բարձր արդյունքներ գրանցած հիմնական ծրագրերը:

Նա նշեց, որ հայ և իտալացի գիտնականներն արդեն ունեն համագործակցության փորձ. կան ստորագրված պայմանագրեր  Աբդուս Սալամի անվան տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնի, Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցի (ԻԿՐԱՆԵՏ) հետ, գործում են անհատական և միջինստիտուցիոնալ ծրագրեր:

Ինչ վերաբերում է համագործակցության համար գերակա ուղղություններին ` Ս. Հարությունյանը նշեց, որ ՀՀ-ում զարգացած են գիտության մի շարք բնագավառներ, այդ թվում՝  տեսական ֆիզիկա, աստղագիտություն, աստղաֆիզիկա, հնագիտություն, սննդի անվտանգություն, որոնց ավելի մանրամասն ծանոթանալու նպատակով առաջարկեց կազմակերպել այցելություններ գիտական կազմակերպություններ:

Պրոֆեսոր Մասիմո  Ինգուշոն ներկայացրեց իր ղեկավարած խորհրդի գործունեությունը և նշեց հայ և իտալացի գիտնականների համագործակցության` խորհրդի տեսանկյունից գերադասելի ուղղությունները` հնագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն և այլն:

Այսօր ստորագրված ծրագրով Կողմերը պարտավորվեցին նպաստել հայ և իտալացի հետազոտողների և հետազոտական կենտրոնների միջև համագործակցության զարգացմանը` համատեղ հետազոտական ծրագրերին աջակցություն տրամադրելու ձևով: Այդ ծրագրերի ֆինանսավորման համար երկու տարին մեկ պարբերականությամբ կհայտարարվի մրցույթ, յուրաքանչյուր մրցույթի արդյունքում կողմերը կաջակցեն մինչև երկու տարի տևողությամբ մինչև 5 հետազոտական ծրագրերի իրականացմանը, որոնք կընդգրկեն գիտնականներ յուրաքանչյուր երկրից:

Առաջին մրցույթը կհայտարարվի արդեն 2019 թ. գարնանը:

ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտե