Մանկավարժական համալսարանի Խորհրդի նախագահ է ընտրվել Դավիթ Գյուրջինյանը

Լուրեր

12.10.2026 | 13:08
ԱՄՆ-ը սպառնում է արգելափակել Ուկրաինային զենքի մատակարարումը՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածների պատճառով․ FT
12.10.2026 | 12:59
Մի՛ սպասեք, որ մեր տեսուչները գան և կասեցնեն ձեր գործունեությունը․ Ավինյանը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:48
Առաջարկում եմ COP17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
12.10.2026 | 12:34
Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինն ու 2 երեխաները տուժող են ճանաչվել
12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
Բոլորը

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Խորհրդի հունվարի 25-ի նիստում Խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ կրթության և գիտության նախարարության Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը։ Այս մասին տեղեկացրին ՀՊՄՀ մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Խորհրդի նախագահի պաշտոնում Խորհրդի անդամներն առաջադրեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը: Բաց քվեարկությամբ առաջադրված միակ թեկնածու Դավիթ Գյուրջինյանը միաձայն ընտրվեց ՀՊՄՀ-ի Խորհրդի նախագահ: Խորհրդի քարտուղարի պաշտնում, անդամների առաջադրմամբ, ընտրվեց ուսանող՝ ՀՊՄՀ-ի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի 1-ին կուրսի մագիստրոս Անժելա Գաբրիելյանը:

Խորհրդի նորընտիր նախագահը շնորհակալություն հայտնեց պատասխանատու պաշտոնում իրեն ընտրելու համար և, անդամներին ներկայացնելով իր կենսագրությունն ու գիտամանկավարժական գործունեությունը, փաստեց, որ ինքն էլ կրում է Մանկավարժական համալսարանի կնիքը՝ բուհի շրջանավարտն է:

«Տարբեր ձեռնարկումների՝ գիտաժողովների, ավարտական քննություններ նախագահելու շրջանակներում մշտապես կապը պահել եմ հարազատ բուհի հետ: Այն հեղինակավոր համալսարան է, որի Խորհրդի նախագահը լինելու պատիվն ունեմ 39 տարի անց. կփորձեմ «պարտքերս վերադարձնել»»,-նշեց Դավիթ Գյուրջինյանն ու հույս հայտնեց, որ Խորհրդի նիստերը, ինչպես նաև բուհի ուսանողների, դասախոսների, ղեկավար կազմի հետ հանդիպումները կլինեն պարբերական՝ համալասարանի առաքելությունը լավագույնս իրագործելու համար:

«Դավիթ Գյուրջինյանի ներկայությունն ու դերակատարությունը այս կարևոր կառույցում լիովին համապատասխանում է բուհի բարի համբավին ու առաքելությանը»,-նշեց Խորհրդի անդամ, ՀՊՄՀ-ի Հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչ Լևոն Գալստյանը:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց Խորհրդի նորընտիր նախագահ Դավիթ Գյուրջինյանին և վստահեցրեց, որ մեծ պատիվ է նրան՝ մեծանուն գիտնականին և բուհի շրջանավարտին, տեսնել այդ կարևոր ու պատասխանտու պաշտոնում: Ռեկտորը ևս մեկ անգամ փաստեց՝ Դավիթ Գյուրջինյանն իր գործընկերների շրջանում վայելում է բարձր հեղինակություն և հույս հայտնեց, որ համատեղ աշխատանքի արդյունքում կունենան առավել շոշափելի ձեռքբերումներ:

Խորհրդի անդամները դիտեցին 2018 թվականին բուհում կատարված աշխատանքների մասին պատմող տեսաֆիլմ, ապա ՀՊՄՀ-ի ռեկտորը կատարված աշխատանքներին անդրադարձավ ուսանողների, շրջանավարտների թվի, եկամուտների ու ծախսերի համեմատության տեսանկյունից:

Խորհրդի անդամները, որոնք նախապես ծանոթացել էին 2018-ի հաշվետվությանը, բուհի ռեկտորին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ:

Նիստի ավարտին մանկավարժական համալսարանի Խորհուրդը 2018-ին կատարված աշխատանքները գնահատեց բավարար, ինչպես նաև հաստատեց համալսարանի 2019-ի եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը, հակակոռուպցիոն ռազմավարության ծրագիրն ու 2018-ի հակակոռուպցիոն ռազմավարութան իրականացման հաշվետվությունը»: