Ի՞նչ խնդիրներ է արձանագրել Արայիկ Հարությունյանը մարզային դպրոցներում. ԿԳ նախարարի անակնկալ այցն Արարատ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 15:55
Ընդամենը 6 հանձնաժողով կարող էր ստեղծվել, ոչ թե 12․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
10.08.2026 | 15:19
Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
10.08.2026 | 15:17
Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
10.08.2026 | 15:09
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
10.08.2026 | 15:03
Որ խմբակցությունն ինչ մշտական հանձնաժողով ընտրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 14:58
Ուկրաինայում նվիրատվությունների համար ռուս տղամարդը 13 տարվա ազատազրկման է դատապարտվել
10.08.2026 | 14:52
ԱԺ-ն էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծեց
10.08.2026 | 14:48
ՌԴ Գերագույն դատարանը քննում է «Յաբլոկո»-ի մասնակցությունը Պետդումայի ընտրությունների թույլ չտալու մասին հայցը
10.08.2026 | 14:37
ՌԴ-ում ձերբակալում են ռուս զինվորականների գերեզմանները լուսանկարողներին
10.08.2026 | 14:29
Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
10.08.2026 | 14:20
Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
10.08.2026 | 14:17
Հայտնի է՝ որքան գումար է վճարելու «Բարսելոնան» Ռոդրիի համար
10.08.2026 | 13:59
Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության նախարարն այսօր անակնկալ այցեր է կատարել Արարատի մի քանի դպրոցներ: Արայիկ Հարությունյանը հասցրել է լինել 5 դպրոցում և արձանագրել, որ հաճախելիության առումով խնդիրներ չկան:

«Առաջին հերթին մեզ հետաքրքրում էր, թե հաճախումների քանակն ինչպիսին է: 5-ից գոնե 4 դպրոցում բացակայությունների թիվը շատ փոքր էր, մեկում՝ 15 տոկոսի սահմանում, ինչը հիմնականում վիրուսային հիվանդությունների հետ էր կապված: Սա լավ արդյունք է: Ջերմաստիճանը պատշաճ մակարդակի էր, որոշ դասարաններում նույնիսկ շոգ էր, տեղեր կային, որ լուսամուտ կար բացված»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում այցի արդյունքներն ամփոփեց Արայիկ Հարությունյանը:

Նախարարն արձանագրել է, որ որոշ դպրոցներ պայմանների հետ կապված խնդիրներ ունեն. տարբեր աստիճանի վթարայնության, վերանորոգման կարիք ունեցող շենքեր: Մեկ բան, սակայն, նրան շատ է վրդովվեցնում. դպրոցների մի մասը հաշմանդամություն ունեցող երեխաների համար հարմարեցված չէ:

«Կոնկրետ մի դպրոցում կար սայլակով տեղաշարժվող երեխա, որին անընդհատ օգնում են դպրոցի տարածքում: Պետք է այսուհետ միջոցներ ձեռնարկել, որպեսզի երեխան կարողանա ինքնուրույն տեղաշարժվել և ամեն անգամ չհիշի, որ ինքը հաշմանդամություն ունի և օգնության կարիք ունի: Սա պետք է իսպառ բացառենք: Այս տարիների ընթացքում մեր գլխավոր առաքելությունը լինելու է, որպեսզի կարողանանք դպրոցները կամ գոնե դրանց մեծ մասը հարմարեցնենք առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների համար»,- նշեց Հարությունյանը:

Այցի ընթացքում նախարարը խնդիրներ է նկատել նաև ուսումնական գործընթացում, որոնցից նրա ուշադրությունը գրավել են երկուսը: Առաջինի մասին նպատակահարմար չի համարում հիմա խոսել, քանի որ «հանրային հնչեղություն ունի և պատշաճ մակարդակով պետք է քննարկվի»:

Ինչ վերաբերում է երկրորդին, Արայիկ Հարությունյանը նշեց. «9-րդ դասարանցիներին ուսուցիչներն ու ծնողները վախեցնում են ավարտական կենտրոնացված քննությամբ: Սա անթույլատրելի է: Սիրելի՛ 9-րդ դասարանցիներ, իմացե՛ք, սա սովորական քննություն է: Եվ որքան ձեզ վախեցնեն, այնքան արդյունքների վրա դա ազդելու է, որովհետև կաշկանդված գնալով քննության՝ դուք խնդիրներ եք ունենալու: Այնպես որ՝ գլուխներդ բարձր, դուխներդ տեղը, պարապեք, կգնաք քննությունների և կհավաստիանաք, որ որևէ վախենալու բան չկա, և ամեն ինչ նորմալ է լինելու»:

Եվս մեկ խնդիր էլ վերաբերում է գրադարաններին. դրանք վաղուց նոր գրականություն չեն ստացել, երեխաները դեռևս Խորհրդային միության ժամանակներից, նրա գնահատմամբ՝ հնամաշ գաղափարախոսությամբ գրքեր են կարդում:

«Առաջիկայում ըստ դպրոցների կգույքագրենք և տարվա ընթացքում գեղարվեստական գրքեր կտրամադրենք»,- խոստացավ Արայիկ Հարությունյանը: