Երևանի նախակրթարաններում ստուգումներ են սպասվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է շհրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
Բոլորը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է համայնքային ենթակայության մանկապարտեզների տնօրենների հետ: Հանդիպման նպատակն էր ներկայացնել պահանջներն ու մոտեցումները, որոնց շրջանակում նախակրթարանները պետք է շարունակեն իրենց գործունեությունը:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհակալություն հայտնելով նվիրված ու պատասխանատու աշխատանքի համար՝ քաղաքապետն առանձնակի կարևորել է այն հիմնական պահանջների կատարումը, որոնք իրենց հերթին հարմարավետ ու հավասար պայմաններ կապահովեն մանկապարտեզներում:

«Շատ լավ իմանալով բոլոր այն խնդիրները, որոնք այսօր կան մանկապարտեզներում՝ հասկանում եմ, որ այսպես չի կարող շարունակվել: Ես ամեն ինչ անելու եմ, որ մեր բոլոր մանկապարտեզները սկսեն որակապես բարձրանալ: Սրա մեջ մտնում է ամեն ինչ. և աշխատավարձերի բարձրացում, և ուղղակի պայմանները, բայց դրա հետ մեկտեղ, դուք էլ պետք է դրա մասնակիցը դառնաք: Այս պրոցեսը կամք և խստություն է պահանջելու, նաև տհաճ ու հաճելի պահեր, բայց այս ամենի միջով մենք պետք է անցնենք: Երկրները, պետությունները կայացել են այսպիսի ժամանակներում, երբ մարդիկ կանգ են առել մի պահ, հասկացել են, որ այլևս հնարավոր չէ այսպես առաջ գնալ ու սկսել են փոխվել: Ես կարծում եմ, որ մենք կարող ենք որակապես փոխել մեր մանկապարտեզների իրավիճակը: Մենք անելիք ունենք, և այդ անելիքը խոսք չի, այդ անելիքը՝ ռեալ գործն է»,- նշել է քաղաքապետը:

«Ցանկալի արդյունքի հասնելու համար մանկապարտեզներում իրականացվող համակարգային բարեփոխումների գործընթացը պետք է լիարժեքորեն իրականացվի»,- ասել է քաղաքապետ Մարությանն ու պահանջել հետևողականություն առաջադրված խնդիրները լուծելու հարցում:

«Ամեն մի մանկապարտեզ տան նման է, եթե տան լամպը չես փոխում, բայց կարող ես, և մութ է, կներես, դու ես մեղավոր, որովհետև այդ մեկ լամպն այդքան թանկ չէ: Ուրիշ բան, եթե պետք է, օրինակ, սանհանգույցը վերանորոգել, համաձայն եմ, այդտեղ պետք է միանանք մենք: Իմ խնդրանքը հետևյալն է. այն, ինչ դուք ձեր ուժերով կարող եք անել, արեք և եկեք մեզ ասեք, որ այս աշխատանքներն իրականացրել ենք, բայց որոշ աշխատանքների մասով էլ այսքան գումար է պետք, և մենք չունենք: Երբ պահանջում են, ու այցելում ես մանկապարտեզ և հասկանում, որ պայմանները 20%-ով կարող են լավանալ հենց տեղում, հասկանում ես, որ այդ մարդը եկել է ինչ-որ բան ուղղակի ուզելու համար: Չի արել իրենից հասնող ամեն ինչը»,- ընդգծել է Հայկ Մարությանը :

«Աշխատանքային այն սկզբունքներն ու խաղի կանոնները, որոնք պետք է կիրառվեն մանկապարտեզներում, բխում են առաջին հերթին քաղաքի բնակիչների շահերից»,- իր հերթին նշել է փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն ու ընդգծել, որ այդ սկզբունքների պահպանումը հստակ պահանջ է.

«Խնդրում ենք պահպանեք օրենքով տրված բոլոր այն իրավունքները, պարտականություններն ու լիազորությունները, որոնք ունեք: Գործեք միմիայն օրենքով և վստահեցնում ենք, որ որևէ մեկն իր աշխատանքային պրոցեսի ընթացքում որևէ խոչընդոտի չի հանդիպելու»,- նշել է Տիգրան Վիրաբյանը:

Տնօրենները տեղեկացվել են նաև, որ առաջիկայում քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը ստուգումների ինտենսիվ գործընթաց կսկսի մանկապարտեզներում: