«Մտածել էի երկու դասարանների համար ամբողջ «կորպուսը» չջեռուցել»․ նախարարից նկատողություն ստացած տնօրենը մանրամասնում է՝ ինչ է եղել

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը անակնկալ այցելել է Վահան Թեքեյանի անվան թիվ 92 դպրոց: Նախարարի այցից հետո տնօենը նկատողություն է ստացել։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Հարությունյանը:

«Այցի արդյունքում տնօրենը կստանա նկատողություն՝ առաջին դասարանցիներին մի քանի քառակուսի մետր տարածքում տեղավորելու և նորմերը չպահպանելու համար: Նկատողության ծանրությունը կախված կլինի տնօրենի զեկուցագրից և հետագա ուսումնասիրությունների արդյունքներից»,- գրել է նա:

Factor.am-ը զրուցեց նաև նկատողություն ստացած տնօրենի՝ Ծովինար Մարդանյանի հետ, վերջինս նկատողության հետ կապված առարկություններ չուներ․ «Հանկարծակի այց է եղել, նախարարը դասասենյակների ջերմաստիճանն էր ստուգում։ Քանի որ առանձին կորպուսում ցուրտ էր, մենք, ծնողների համաձայնությամբ, տեղափոխություն էինք արել՝ երեխաներին տեղափոխելով ավելի փոքր սենյակ։ Առաջին դասարանցիների երկու փոքր դասարաններ ունենք՝ 17-18 հոգանոց։ Քանի որ առանձին երկու փոքր դասասենյակներ ունեինք, որտեղ ավելի արևահայաց էր ու տաք, աշակերտներին խտացրել և տեղավորել էինք նույն սենյակում։ Մտածել էի երկու դասարանների համար ամբողջ «կորպուսը» չջեռուցել, այստեղ ավելի տաք է, բայց նախարարն ասաց փոքր սենյակներ են՝ իհարկե ճիշտ ասաց»։

Տնօրենը հավաստիացրեց, որ նախարարի այցից հետո իրենք պատրաստվում են ամբողջովին ջեռուցել նաև դպրոցի մյուս հատվածը, որպեսզի ապահովվի երեխաների համար անհրաժեշտ ջեռուցումն, ու նրանք դասերը շարունակեն ավելի մեծ դասասենյակներում։

Հ. Գ. Ի դեպ, Factor.am-ը անցած տարվա ընթացքում այցելել է Հայաստանի տարբեր հեռավոր համայնքներ և դպրոցներում արձանագրել է դեպքեր, երբ երեխաները ոչ միայն փոքր, այլև կիսաքանդ ու մրոտ դասասենյակներում են դասերն անցկացնում՝ փայտի կամ նավթի վառարանների հույսով, հաճախ կիսամրսած։

Հուսով ենք՝ ԿԳ նախարարը առաջիկայում անակնկալ այցեր կանի ոչ միայն Երևանի, այլ նաև համայնքային այդ դպրոցներ և կոնկրետ քայլեր կիրականացնի տեղում առկա անմխիթար վիճակը շտկելու ուղղությամբ։

Լիլիթ Շաբոյան