ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը միաձայն նախագահ ընտրեց Գևորգ Մուրադյանին
Հասարակություն
22.01.2019 | 12:08ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը 9-րդ նիստում միաձայն նախագահ ընտրեց Գևորգ Մուրադյանին:
Հունվարի 22-ին տեղի ունեցած նիստում նրա թեկնածությունն առաջ քաշեց Կառավարության կողմից հոգաբարձուների խորհրդի անդամ առաջադրված Հովհաննես Հովհաննիսյանը:
Գևորգ Մուրադյանը ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի քվանտային երեւույթների հետազոտման և մոդելավորման գիտահետազոտական լաբորատորիայի ու ԳՀ լաբորատորիաների քվանտային երևույթների հետազոտման և մոդելավորման ԳՀ լաբորատորիայի ավագ գիտաշխատող է, «Մետրիկա» ՍՊԸ հիմնադիրը: