Երբ պաշտոնավորները իրենք իրենց են պարգևատրում, նշանակում է՝ կադրային քաղաքականության մեջ սխալներ ունենք․ Լևոն Թոքմաջյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.03.2026 | 19:20
Զորահանդես հաղթող պետությունն է անում․ կորուստներ և զոհեր բերած իշխանության կողմից կազմակերպելը հարցեր է առաջացնում․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 19:10
Անի Սամսոնյանին հետամտելու դեպքով նախաքննությունն ավարտվել է. մեղադրյալը տնային կալանքի տակ է
30.03.2026 | 18:55
Հայաստանի Մ-19 հավաքականը տպավորիչ հաղթանակ տարավ՝ 9։0․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 18:45
Ինչպես է պատերազմն ազդել Իրանից ՀՀ մուտք գործողների թվի վրա
30.03.2026 | 18:37
ԵՄ-ն քննարկում է քվեարկության համակարգը փոխելու տարբերակները, եթե Օրբանը հաղթի Հունգարիայի ընտրություններում. Politico
30.03.2026 | 18:28
Ալեքսանդր Գլեբ․ Հայաստանի հավաքականը խաղամակարդակով զիջում է Բելառուսին
30.03.2026 | 18:19
Իսրայելը հարվածել է Թեհրանում ԻՀՊԿ-ի հետ կապված համալսարանին
30.03.2026 | 18:10
ԿԿՀ-ն Փաշինյանի պահվածքն է ուսումնասիրում // Խուզարկել են «Մեր ձևով»-ի գրասենյակը․ ԼՈՒՐԵՐ
30.03.2026 | 18:00
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Լիտվայի Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
30.03.2026 | 17:52
Թրամփը սպառնում է պայթեցնել Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու նավթահորերը, ինչպես նաև Խարգ կղզին
30.03.2026 | 17:44
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկային քաղաքականության բարեփոխումներին ուղղված հարցեր
30.03.2026 | 17:35
Թայգեր Վուդսն ազատ է արձակվել գրավի դիմաց․ լեգենդար գոլֆիստին մեղադրանքներ են առաջադրվել
30.03.2026 | 17:26
«Ախպեր, հեռախոսով էդ ձև բան մի խոսա», «Օրը 20 հազար ա, փողն էլ էս գլխից»․ ՀԿԿ-ի բացահայտումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 17:17
Ընտրակաշառք՝ աշխատավարձի տեսքով. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակել․ «Էդ 180 հոգին ես կտամ ուրիշին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 17:05
«Ուժեղ Հայաստան»-ից արձագանքել են ՀԿԿ-ի՝ ընտրակաշառքի մասին հրապարակմանը
Բոլորը

«Թեև տեղի ունեցավ հեղափոխություն, և մենք այժմ ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ իշխանությունը պատկանում է ժողովրդին, տեսնում ենք, որ նորից պաշտոնավորները  իրենք իրենց են պարգևատրում, մանկապարտեզներ են թալանում՝ հանուն իրենց բիզնեսի, իսկ սա նշանակում է, որ մենք ունենք կադրային սխալ քաղաքականություն»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ իր մտահոգությունները հայտնեց քանդակագործ Լևոն Թոքմաջյանը:

«Ստեղծված այս իրավիճակը նշանակում է, որ կադրային քաղաքականության մեջ սխալներ ունենք, իսկ այն մարդիկ, որոնք նշանակվել են պաշտոնի, գցում են Կառավարության հեղինակությունը, և դրա կողքին կուսակցության ղեկավարն ասում է, որ ամեն ինչ նորմալ է և թույլատրելի։ Փաստորեն մեր միակ ձեռքբերումն այն է, որ մենք հիմա պարզապես ամեն ինչ իմանում ենք,  ինչի հնարավորությունը նախկինում չկար»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։

Քանդակագործն անդրադարձավ վերջին շրջանում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկին՝  Սփյուռքի և Մշակույթի նախարարությունների փակմանը և նշեց, որ ինքը համաձայն է, որ Մշակույթի նախարարությունը դառնա վարչություն, միայն թե  աշխատեն. «Այս դեպքում, կարծում եմ, որ քանակը որակ չի ստեղծում»։

Մանրամասները՝ տեսանյութում։