Ինչո՞ւ են քարերն ուղղում ուսուցիչների կողմ․ նրանք վրդովված են․ Լ․ Խառատյանը՝ ուսուցիչների համար մշակված վարքականոնների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 13:08
ԱՄՆ-ը սպառնում է արգելափակել Ուկրաինային զենքի մատակարարումը՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածների պատճառով․ FT
12.10.2026 | 12:59
Մի՛ սպասեք, որ մեր տեսուչները գան և կասեցնեն ձեր գործունեությունը․ Ավինյանը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:48
Առաջարկում եմ COP17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
12.10.2026 | 12:34
Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինն ու 2 երեխաները տուժող են ճանաչվել
12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
Բոլորը

Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Լուսինե Խառատյանի համար անհասկանալի է, եթե 2014 թվականից ուսուցիչների համար գործում են մշակված էթիկայի նորմեր, և այն ընդամենը մեկ կետով է նորացվել, որևէ նոր փոփոխություն նոր ներկայացված նախագծում չկա, ի՞նչ իմաստ ունի ընդունել հերթական փաստաթուղթ, որը մեր իրական կյանքում ոչ մի փոփոխություն չի բերելու։

«Միգուցե, ավելի կարևոր է հասկանալ համակագրային լուծումները։ Գուցե կարևոոր է հասկանալ, թե որտեղ են պետք էթիկական կարգավորումներ, որտեղ՝ ֆինասնական,  որտեղ են պետք օրենսդրական կարգավորումներ, քան փորձենք մի տեղ էթիկա կարգավորել, որը ավելի հեշտ է թվում, քան մյուս բաները, և խնդիրներին տանք հատվածական մոտեցում։ Ես չէի ցանկանա, որ սս դառնար հերթական գրված թուղթը, որը իրականում չի գործում, իսկ որպեսզի այն գործի, պետք է հենց մասնագիտական հանրույթի կողմից լինի մշակված և նրանց համար ընդունելի»,- այսօր «ԿԳՆ-ն կանոնակարգում է ուսուցչի վարքը․ ի՞նչ կարող է անել և ի՞նչ չի կարող անել մանկավարժը» թեմայով քննարկման ժամանակ ասաց Խառատյանը։

Վերջինիս խոսքով՝ շատ ուսուցիչներ նշում են, որ երեխաները կրթական հաստատություններում հաճախ ոչ պատշաճ վարք են դրսևորում, սակայն այդ ուղղությամբ որևէ բան չի արվում, իսկ փոխարենը քարերն ուղղվում են ուսուցիչների կողմ։

«Շատ ուսոցիչների մեջ կա վրդովմունք, որ իրենց հետ հարաբերություններում երբեմն երեխաներն ու նաև ծնողները պատշաճ չեն պահում։ Նրանք վրդովված են այդ պատճառով, դրան գումարած ուսոցիչների ցածր աշխատավարձն ու ծանրաբեռնվածությունը․ այս հանգանմանքները  դարձել են դժգոհությունների պատճառ»,- ասաց Խառատյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։