Ուսուցչի վարքականոնները թեժացնելու են խնդիրները ուսուցչական կոլեկտիվներում․ Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
Բոլորը

Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Զեմֆիրա Քալաշյանի համոզմամբ՝ Կրթության և գիտության նախարարության կողմից ներկայացված ուսուցչի էթիկայի նորմերը կամ ուսուցչի վարքականոնը չի ծառայելու իր նպատակին։

Քալաշյանը նշում է, որ մենք կրթության ոլորտում ունենք բազմաթիվ օրենքներ, նախագծեր, որոնք գրված են, սակայն կիրառություն չեն ստացել։

«Որքանո՞վ է այս նախագիծը իրական և որքանո՞վ է այն բարձրացնելու կրթության որակը։ Ես վստահ եմ, որ այն որևէ արդյունավետություն չի ունենալու, որովետև ուսուցչական կոլեկտիվները չեն խոսելու իրենց ներսում խնդիրների մասին։  Որքան էլ ուսուցիչը բացասական բան անի, կոլեկտիվը չի խոսելու այդ մասին, իսկ այս նախագիծը դառնալու է միջոց այդ խնդիրներն ավելի թեժացնելու համար»,- այսօր «ԿԳՆ-ն կանոնակարգում է ուսուցչի վարքը․ ի՞նչ կարող է անել և ի՞նչ չի կարող անել մանկավարժը» թեմայով քննարկման ժամանակ ասաց Զեմֆիրա Քալաշյանը։

Վերջինս առաջարկում է ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունները կարգավորել «Հանրակրթության մասին» օրենքով, իսկ փոխարենը մտածել, թե ինչպես անել, որ կրթության որակն իրապես բարձրանա։

Զեմֆիրա Քալաշյանը նշեց, որ բազմիցս լսել է, որ մանկավարժական կրթություն տվող շատ բուհեր չեն ապահովում կրթության բարձր որակ, իսկ մի շարք գյուղական բնակավայրերում էլ կան առարկաներ, որոնք դասավանդող ուսուցիչներ չունեն և հորդորեց այս խնդիրների վերացման ուղղությամբ մտածել։

Մանրամասները՝ տեսանյութում։