Ուսուցիչների համար կներդրվեն էթիկայի կանոններ, կվերահսկվի նրանց վարքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
Բոլորը

Տարիներ շարունակ հայաստանյան դպրոցներում ներդրված են ուսուցիչների համար հատուկ էթիկայի նորմեր, որոնք նոր երևույթ չեն, և եթե ոչ բոլոր դպրոցները, ապա դրանցից շատերը ուսուցիչ-աշակերտ  հարաբերությունները կառուցելիս առաջնորդվում են այդ էթիկայի նորմերով։

Այժմ նախաձեռնվել են նոր էթիկայի նորմեր, վարքականոններ, որոնք մշակվել են հակառուպցիոն ծրագրի շրջանակում։

«Կառավարության՝ 2018 թվականի հակակոռուպցիոն ռազմավարության մեջ նախատեսված էր, որ ուսուցչի էթիկայի նորմեր լինեն և ամրագրված լինի, որ ուսուցիչը չի կարող իր աշակերտի հետ լրացուցիչ պարապունքներ իրականացնել, եթե դա դառնում է ուսումնական պլանի  ուսուցում։ Տարիներ շարունակ կրթության ոլորտում բազմաթիվ հետազոտություններ են անցկացվել, գնահատվել են ուսոցիչ-աշակերտ փոխհարաբերությունները և որպես գնահատման թերի կողմ նշվել է, որ ուսոցիչը անպայման այնպես է անում, որ աշակերտը լրացուցիչ պարապի իր մոտ, որպեսզի ինքը կարողանա իր սոցիալական հարցերը լուծել։ Այդ մեղադրանքները միշտ կան և այս նոր էթիկայի նորմերը լավ հնարավորություն են, որ ուսուցիչներն այդ մեղադրանքից  ազատվեն․ այսինքն՝ ուսուցիչները դասարանում են անելու ամեն ինչ՝  ուսման որակն ապահովելու համար առանց լրացուցիչ վճարների»,- այս մասին այսօր  «ԿԳՆ-ն կանոնակարգում է ուսուցչի վարքը․ ի՞նչ կարող է անել և ի՞նչ չի կարող անել մանկավարժը» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։