«ՀՀ-ում առողջապահության ստանդարտները պետք է լինեն բարձր». Վարչապետի մոտ քննարկվել են համապարփակ բժշկական ապահովագրական համակարգի ներդրման հարցեր

Լուրեր

10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում համապարփակ բժշկական ապահովագրական համակարգի ներդրման վերաբերյալ:

«Սա ռազմավարական նշանակության հարց է Հայաստանի Հանրապետության և մեր կառավարության համար, որովհետև առողջապահության, բժշկական ծառայությունների հասանելիությունը քաղաքացիների բարեկեցության անկյունաքարային բաղադրիչներից է, և մենք «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում հստակ արձանագրել ենք, որ այս ուղղությամբ մինչև 2023 թվականը պետք է ունենանք շատ կոնկրետ արդյունքներ: Իհարկե, այս ուղղությամբ աշխատանքը նոր չի սկսվել. մեր նախորդ կառավարության ձևավորման առաջին օրից այս ուղղությամբ աշխատում ենք, և այսօր պետք է քննարկենք, թե ուր ենք հասել, ինչ ճանապարհով և ինչ ժամանակացույցով ենք գնալու առաջ», – խորհրդակցության սկզբում նշել է վարչապետը:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը զեկուցել է, որ աշխատանք է կատարվել անհրաժեշտ քայլերն ուրվագծելու ուղղությամբ, և մշակվել է համապատասխան վերլուծական փաստաթուղթ: Նա ներկայացրել է Հայաստանում համապարփակ բժշկական ապահովագրական համակարգի ներդրման նպատակները՝ բնակչության համար բժշկական օգնության և սպասարկման որակի ու մատչելիության բարձրացում, առողջապահության ոլորտի ֆինանսավորման նոր աղբյուրների ներգրավում, բուժօգնության որակի վերահսկման նոր մեխանիզմների ներդրում, ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացում և ստվերային դրամաշրջանառության վերացում և սկզբունքները՝ առողջապահության ոլորտում սոցիալական համերաշխության և արդարության երաշխավորումը, բնակչության տարբեր խմբերի բուժօգնության ֆինանսական ռիսկերի համախմբումը և մատուցվող ծառայությունների փաթեթների միասնականացումը: Արսեն Թորոսյանը նաև ներկայացրել է համակարգի ընդգրկման (ծածկույթի), ներդրման փուլերի, ապահովագրական բուժօգնության ծավալի, ապահովագրավճարների նախնական հաշվարկների, համակարգի ներդրման ինստիտուցիոնալ, ֆինանսավորման և կառավարման մեխանիզմների մասով կատարված վերլուծությունը, ինչպես նաև այս առումով միջազգային հաջող փորձը:

Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակում համապարփակ բժշկական ապահովագրական համակարգի ներդրմանն առնչվող մանրամասների վերաբերյալ: Մասնավորապես, քննարկվել են կառավարման ձևաչափին, ներդրման ժամկետներին, ընդգրկման ծածկույթին, ֆինանսավորման մեխանիզմներին, պետություն-մասնավոր հատված համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր: Խորհրդակցության մասնակից շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներն իրենց դիտողություններն ու նկատառումներն են հայտնել քննարկվող փաստաթղթի առնչությամբ, հանդես եկել առաջարկություններով: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քննարկման նպատակը, բոլոր հնարավոր սցենարները և տեսակետները հաշվի առնելով, համապարփակ բժշկական ապահովագրության համակարգի ներդրման ճանապարհային քարտեզի մշակումն է՝ հնարավորինս օպտիմալ լուծումների հասնելու համար:

Անդրադառնալով առողջապահության ոլորտում կառավարության քաղաքականությանը՝ վարչապետը նշել է. «Մեր քաղաքական դիրքորոշումը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունում առողջապահության ստանդարտները պետք է լինեն բարձր»:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև ապահովագրության համակարգի ներդրման շուրջ հանրային քննարկումների անցկացումը՝ ընդգծելով, որ հանրությանը պետք է պարբերաբար իրազեկել նախաձեռնվող բարեփոխումների մասին. «Սաղմնային մակարդակից հանրությունը պետք է տեղեկացված լինի, թե մենք ինչ ենք խոսում, ինչ տարբերակներ կան և ինչերի կարող ենք հանգել: Դա, ի վերջո, ցանկացած ռեֆորմի հաջողության համար շատ կարևոր բաղադրիչ է: Առկա գաղափարները, հնարավորությունները, այլ երկրներում կիրառված մոդելները կարող են քննարկման առարկա դառնալ: Մենք միանշանակ պետք է գնանք այդ ճանապարհով, որպեսզի կարողանանք ճիշտ մթնոլորտում խնդիրները լուծել», – նշել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներին՝ համատեղ աշխատել քննարկվող փաստաթղթի լրամշակման ուղղությամբ, հստակեցնել կոնցեպտուալ հարցերի շուրջ դիրքորոշումները և սեղմ ժամկետում ներկայացնել կոնկրետ միջոցառումներով և հստակ ժամակացույցով հայեցակարգային փաստաթուղթ: