Աբխազիայի զինամթերքի պահեստում պայթյունի հետևանքով տուժել է 60 մարդ, մահացել՝ 2-ը (տեսանյութեր)
Քաղաքականություն
03.08.2017 | 11:51Աբխազիայի Պրիմորսկոյե բնակավայրում զինամթերքի պահեստում պայթյուններ են որոտացել, ինչից հետո հրդեհ է բռնկվել։ Աբխազիայի առողջապահության նախարար Թամազ Ցախնակիան հայտարարել է, որ պայթյունների հետևանքով վիրավորների թիվը 60 է, հայտնում է interfax.ru-ը։
Նախարարը հայտնել է, որ տուժածների շրջանում կան նաև 35 ռուս զբոսաշրջիկներ։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ զբոսաշրջիկներից երկուսը՝ Սանկտ Պետերբուրգի բնակիչ երկու կին, մահացել են: